Լուրեր
Երեւանում տեղի ունեցավ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը
Մայիսի 31-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում իր աշխատանքը սկսեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր 85 պատվիրակ 35 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Անդորայից, Հունաստանից: ԵԽԽՎ նիստում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Հարգարժան պարոն նախագահ, Հարգելի արտաքին գործերի նախարար, Հարգելի գործընկերներ, Տիկնայք եւ... ավելին →
Հանդիպում ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամների հետ
Մայիսի 30-ի ՀՀ Աժ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Քուվեյթի խորհրդարանի պատգամավորների հետ: Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անունից ողջունելով հյուրերին՝ բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնեց Հայաստան այցի համար: Կարեւորելով երկկողմ հարաբերությունների խթանումը՝ Արաիկ Հովհաննիսյանը նշեց, որ այցը մեծապես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, նաեւ տնտեսական... ավելին →
Հանդիպում Քուվեյթի Պետության ԱԺ նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ
Մայիսի 30-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորները հանդիպեցին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այս հանդիպումը կնպաստի միջպետական ու խորհրդարանական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Նրա գնահատմամբ՝ ստեղծված է մեծ ներուժ, առկա են բոլոր հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի խթանման ու այդ ուղղությամբ համատեղ ծրագրերի... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան- Կլոդ Մինյոնին
Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով Երեւան է ժամանել մասնակցելու ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի նիստերին: Ողջունելով պարոն Մինյոնի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարեւոր իրադարձության` ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում: «Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Սա... ավելին →
Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց քառօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդին: Ողջունելով հյուրին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը էապես կնպաստի հայ-քուվեյթյան հարաբերությունների եւ, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը կարեւորեց արաբական աշխարհի... ավելին →
Հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի կարևոր դրույթների վրա, որոնք բնութագրում են 2012 թվականի պետական բյուջեի կատարողականը: Առաջին հերթին ես կանդրադառնամ մակրոտնտեսական միջավայրին և տարեվերջյան ցուցանիշներին: Կարևոր է ընկալելու, թե պետական բյուջեի իրականացումն ինչպիսի միջավայրում է եղել ու նաև այդ միջավայրն ինչպես է նպաստել տնտեսական աճին: 2012 թ. փաստացի տվյալների ամփոփումը ցույց տվեց, որ տնտեսության վերականգնման նախորդ... ավելին →