Լուրեր

Ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը19.03.2014

Ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը

 Երևան քաղաքի ավագանին մարտի 19-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ ականավոր հետախույզ, Սովետական Միության հերոս Գևորգ Վարդանյանի, ՀԳՄ անդամ, անվանի բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Միքայել Հարությունյանի և պետական, քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է 2013... ավելին →

Պետական աջակցություն են ստանում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները19.03.2014

Պետական աջակցություն են ստանում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները

ՀՀ 2014թ. պետբյուջեում 20 մլն դրամ է նախատեսված ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համար: Դրանց գործունեությունը համակարգող ՀՀ նախագահի օգնականին կից գործող խորհուրդն իր ս.թ. փետրվարյան նիստում նշված գումարից ինը միլիոն դրամը բաշխել է խորհրդում ներկայացված ազգային համայնքների կազմակերպություններին: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կատարված հատկացումները ասորական երկու, բելառուսական, գերմանական, եզդիական, լեհական, հունական, ռուսական, վրացական,... ավելին →

Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տարերային աղետների կանխարգելման համար Կսահմանվեն բնապահպանության ոլորտի տեխնիկական պահանջները19.03.2014

Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տարերային աղետների կանխարգելման համար Կսահմանվեն բնապահպանության ոլորտի տեխնիկական պահանջները

 Կառավարության այսօր ընդունված որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսված հակահեղեղային առաջնահերթ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար հատկացվել է մոտ 51 մլն դրամ: 2014թ. իրականացվելիք հակահեղեղային միջոցառումների ցանկը նախապատրաստել է ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը՝ տեղերում կատարած ուսումնասիրության արդյունքում: Հեղեղումից... ավելին →

Հայ ակնագործները Ռուսաստանից բնական ալմաստ ձեռք բերելու դեպքում արտահանման տուրք չեն վճարի19.03.2014

Հայ ակնագործները Ռուսաստանից բնական ալմաստ ձեռք բերելու դեպքում արտահանման տուրք չեն վճարի

 Գործադիրը, ելնելով ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրից, ըստ որի հայկական ընկերությունների կողմից ՌԴ-ից առանց արտահանման տուրքի ձեռք բերված բնական, չմշակված ալմաստը չպետք է վերաարտահանվի, այսօրվա նիստում սահմանել է դրա հաշվառման կարգը և այն իրականացնող լիազոր մարմին ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ՌԴ օրենսդրության համաձայն այդ երկրի ալմաստ... ավելին →

ՀՀ զինված ուժերում կստեղծվի պայմանագրային սերժանտական համակարգ19.03.2014

ՀՀ զինված ուժերում կստեղծվի պայմանագրային սերժանտական համակարգ

 ՀՀ կառավարությունն այսօր իր նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ: Երկրի զինված ուժերի բարեփոխման նպատակներից է ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան սերժանտական համակարգ, որի մի մասը նախատեսվում է իրականացնել գործող հրամանատարական կազմի... ավելին →

Ավտոմեքենաների համարանիշերն ավելի հարմար և ընթեռնելի կդառնան19.03.2014

Ավտոմեքենաների համարանիշերն ավելի հարմար և ընթեռնելի կդառնան

 ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի և թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար: Համարանիշերում կօգտագործվի նաև Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը: Կառավարության նախկին որոշմամբ սահմանված առաջին տեսակի հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափը փոքր է թվերից և որոշ... ավելին →