Լուրեր

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ19.03.2013

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 19-ին հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահը պատասխանեց հանրապետության ներքին քաղաքական-տնտեսական խնդիրներին եւ երկրի արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցերի: Էդուարդ Շարմազանովը, ուսանողների խնդրանքով մասնավորապես անդրադառնալով արտագաղթի խնդրին, այն գնահատեց որպես ցավալի երեւույթ հատկապես աշխարհաքաղաքական ներկա իրողությունների պայմաններում, բայց միաժամանակ անընդունելի համարեց... ավելին →

19.03.2013

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Վարդուհի Վարդերեսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ

Սիրելի տիկին Վարդուհի, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ձեր փայլուն անհատականությամբ, ինքնատիպ տաղանդով ու բեմական հմայքով տարիներ շարունակ գերել եք հայ արվեստասերին: Հանդիսատեսին ու բեմին անմնացորդ նվիրվածությամբ Դուք ամբողջ խորությամբ բացահայտել եք թատրոնն ու թատերական արվեստը: Ձեզ իրավամբ համարում են անվերջանալի ստեղծագործական էներգիայով ու բնատուր հմայքով օժտված դերասանուհի, ում խաղացած յուրաքանչյուր դեր անմոռանալի նվեր է հանդիսատեսին: Շնորհավորելով ծննդյան օրվա... ավելին →

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը19.03.2013

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

Մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորներն ավարտեցին նախորդ օրն ընդհատված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության քննարկումը: Այնուհետեւ... ավելին →

Մարտի 23-ը և 24-ը` համաքաղաքային շաբաթօրյակի օրեր18.03.2013

Մարտի 23-ը և 24-ը` համաքաղաքային շաբաթօրյակի օրեր

 Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված <<Ձեզ համար, կանայք>> անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ համաբուժարաններ է դիմել 429 կին, որոնցից 399-ը հետազոտություններ են անցել սրտաբանության և ակնաբուժական կլինիկաներում, 18-ը վիրահատվել են: Ակցիայի շրջանակում այսօրվանից համաբուժարաններ կարող են դիմել նաև գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանայք և ստանալ համապատասխան անվճար բժշկական օգնություն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական... ավելին →

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում18.03.2013

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով այս տարի ևս պարբերաբար շրջայցեր կկատարի մայրաքաղաքի վարչական շրջաններ: Այս համատեքստում քաղաքապետը ծանոթացել է Էրեբունի վարչական շրջանում նախատեսվող և արդեն սկսված աշխատանքների ընթացքին: Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Ավանեսովի փողոցի հանրակացարաններին հարակից բակը: Քաղաքապետը շրջել է... ավելին →

Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյան18.03.2013

Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյան

Ազգային ժողովը մարտի 18-ին սկսեց հերթական քառօրյան՝ օրակարգում ունենալով 56 հարց եւ 15 միջազգային պայմանագիր: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ պատգամավորները նախ հաստատեցին գարնանային նստաշրջանի օրակարգում առաջարկվող լրացումների եւ հետաձգումների մասին որոշումները, ապա նաեւ մարտի 18-21-ի չորսօրյա նիստերի օրակարգը: Մինչ քննարկումներն սկսելը խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց դեռ նախորդ քառօրյայում քննարկված մի քանի օրինագծեր եւ համաձայնագրեր: Առաջին նիստում... ավելին →