Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ18.03.2013

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Բարև ձեզ: Ես հատուկ ներածական խոսք չեմ պատրաստել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք այսպիսի կազմով գրեթե չենք հանդիպել: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածում բավականաչափ հարցեր են կուտակվել և որպեսզի ավելորդ ժամանակ չծախսենք, ես հարցերին պատասխանելու ընթացքում կփորձեմ նաև իմ ասելիքն ասել: Խնդրեմ: Գևորգ Ալթունյան, Հանրային հ/ը – Պարո՛ն Նախագահ, նախ շնորհակալություն այս հնարավորության համար: Թերևս, փորձենք առաջինը խոսել ընտրությունների մասին. կայացած նախագահական ընտրությունների... ավելին →

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետները քննարկել են համագործակցության ծրագրերի ընթացքը16.03.2013

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետները քննարկել են համագործակցության ծրագրերի ընթացքը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, քննարկել երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ Սուրեն Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել այցելության համար և նկատել, որ ԼՂՀ մայրաքաղաքը ամենասերտ և նպատակային... ավելին →

Շուշիին նվիրաբերվել է աղբահանման երկու մեքենա, նստարաններ և աղբամաններ16.03.2013

Շուշիին նվիրաբերվել է աղբահանման երկու մեքենա, նստարաններ և աղբամաններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, պատվիրակության անդամների հետ այցելել է Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի: Շուշեցիների և Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանի ջերմ ընդունելությունից հետո Տարոն Մարգարյանը վերջինի ուղեկցությամբ շրջել է Վազգեն Սարգսյանի անունը կրող հրապարակում, ծաղիկներ դրել Սպարապետի հուշարձանին և զրուցել բնակիչների հետ: Օգտվելով առիթից` Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանը իր և շուշեցիների անունից շնորհակալություն է հայտնել Երևանի... ավելին →

Հանդիպում երևանցի զինծառայողների հետ16.03.2013

Հանդիպում երևանցի զինծառայողների հետ

Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է նաև ԼՂՀ ՊԲ Վազգեն Սարգսյանի անվան մոտոհրաձգային զորամաս, հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողների հետ: Քաղաքապետի զորaմաս այցի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը, դիմելով երևանցի զինծառայողներին, Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ հարազատ տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատասխանատու և կարևոր առաքելություն է: Եվ այդ առաքելությունը շատ ավելի... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ16.03.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը, ողջունելով Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հարաբերությունների զարգացման ընթացքն ու ընդլայնման և խորացման գործնական միտումները` կարևորել է Երևանի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե Ստեփանակերտի, թե, առհասարակ, Արցախի համար: <<Շատ կարևոր է, որ Երևան-Ստեփանակերտ համագործակցությունը չի սահմանափակվում քաղաքապետերի... ավելին →

Շիրակի մարզում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղի երիտասարդական առաջնություն16.03.2013

Շիրակի մարզում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղի երիտասարդական առաջնություն

Մարտի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ «ՀՀԿ Գյումրի-2» Շ/Կ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երիտասարդական գարնանային առաջնությունը: Ինտելեկտուալ խաղին մասնակցել է 13 թիմ` 6-ական մասնակցով: Թիմերը կազմված էին բուհական հաստատություններից, երիտասարդական կազմակերպություններից և անհատ երիտասարդներից: Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 100 երիտասարդ: Բոլոր մասնակից թիմերին... ավելին →