Լուրեր
Հստակեցվելու են անշարժ գույքի գնահատման ընթացակարգերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ նման գործունեություն իրականացնող անձանց և ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողությունը լիարժեք կիրականացվի, կվերացվեն խնդրի... ավելին →
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
Մարտի 13-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում... ավելին →
Լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 116 տարին
Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշահամալիր են այցելել Երևան քաղաքի հիմնական դպրոցների աշակերտներ, անվանի արվեստագետներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրվել հուշարձանին։ Հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո չարենցասերները ասմունքել են, ապա դպրոցականները Չարենցի բանաստեղծություններով թերթիկներ են բաժանել անցորդներին։ ավելին →
2012 թվականը Երևանի համար արտաքին կապերի առումով հաջող տարի էր
<<2012 թվականը Երևանի միջազգային համագործակցության առումով բավականին արդյունավետ տարի է եղել>>,- Երևանի արտաքին համագործակցությունն է ամփոփել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։ Հանրապետության ամենամեծ համայնք Երևանը գործակցային կապեր ունի արտերկրյա 50 քաղաքների հետ, ընդ որում՝ դրանցից 36-ի հետ՝ պայմանագրային համագործակցության՝ հիմնված համաձայնագրերի, պայմանագրերի, ծրագրերի վրա։ <<Երևանի միջազգային համագործակցությունն ու արտաքին կապերը ուղղված... ավելին →
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Մարտի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի՝ Արա Բաբլոյանի խոսքով՝ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական... ավելին →
Վարչապետն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին: Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը հույս է հայտնել, որ Սայմոն ֆրեյզերի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ և ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման համար: Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ շահագրգռվածությունը՝ հայ-բրիտանական համագործակցության զարգացման և տնտեսական... ավելին →