Լուրեր

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության հետ24.10.2013

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնկացել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Ողջունելով հյուրերին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, կարևորել է Երևանի ու Մարսելի միջև բարեկամական և գործընկերային... ավելին →

Երևանի և Մարսելի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր24.10.2013

Երևանի և Մարսելի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը ստորագրել են Երևան-Մարսել համագործակցության համաձայնագիր, համաձայն որի կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել հարաբերությունները: Սույն համաձայնագրի ստորագրումն, ըստ էության, դեռևս 1992թ.-ին ստորագրված ու 2001 և 2007թթ.-ին վերակնքված համագործակցության համաձայնագրի շարունակականության ապահովման նպատակ ունի: Ստորագրված համաձայնագրով երկու քաղաքների միջև կիրականացվի տեղեկատվության և փորձի փոխանակում... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ24.10.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին: Կողմերը քննարկել են Հայաստանի հանրապետական կուսակցության և Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագործակցության ընթացքը և հեռանկարները: Այդ համատեքստում, երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը` դրա համար գտնելով նոր ձևեր և ուղիներ: Զրուցակիցները կարևորել են մշտական հաղորդակցության ապահովումը: Հադիպման վերջում... ավելին →

Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառավարումը կհանձնվի «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը24.10.2013

Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառավարումը կհանձնվի «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը

 Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակներում ՀՀ կառավարության և ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման պայմանագիր: Պայմանագիրը ՀՀ վարչապետի ներկայությամբ ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանը... ավելին →

Մենք հետամուտ ենք շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպայի հետ՝ չհակադրելով այն Մաքսային միությանը. Տիգրան Սարգսյան24.10.2013

Մենք հետամուտ ենք շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպայի հետ՝ չհակադրելով այն Մաքսային միությանը. Տիգրան Սարգսյան

ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթաժողովին: Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-ԵՄ և ՀՀ ՌԴ հարաբերություններին: «Դարերի ընթացքում մեր ճանապարհը դեպի Եվրոպա դյուրին չի եղել։ Գտնվելով կայսրությունների և քաղաքակրթությունների խաչմերուկում՝ իր երկարատև պատմության ընթացքում Հայաստանն... ավելին →

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը24.10.2013

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը

Հոկտեմբերի 24-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստին ներկա Երեւանի Համբարձում Գալստյանի անվան համար 83 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին: Պատգամավորները շարունակեցին իրենց տեսակետները հայտնել կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթի վերաբերյալ: Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ աշխատավարձի նման բարձրացումը ավելացնելու է սոցիալական լարվածությունը... ավելին →