Լուրեր
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Հունվարի 29-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին: ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց համահեղինակ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ նախագծերի փաթեթի մշակումը... ավելին →
Հանձնարարվել է շարունակել սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը
Բանակի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցելության մասով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավելի քան 300 ծնողներ հանդիպել են ԼՂՀ-ում, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի մարզերում ծառայող իրենց որդիներին: Զեկուցվել է նաև, որ տոնի կապակցությամբ վարչական շրջաններում շարունակվում են կազմակերպվել տոնական միջոցառումներ: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր... ավելին →
Ավելի քան 300 երևանցի ժամկետային զինծառայողներ հանդիպել են ծնողների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, ավելի քան 300 երևանցի ժամկետային զինծառայողների ծնողներ հունվարի 27-ի ուշ երեկոյան մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրն իրենց որդիների հետ նշելու: Նախաձեռնությունը, հիրավի, հաճելի անակնկալ էր թե զինվորների և թե նրանց ծնողների համար: Վերջինները հենց տեղում հնարավորություն են ստացել անձամբ ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ զինվորական ճաշարանում էլ, ճաշելով զինվորների հետ, նաև համոզվել, որ... ավելին →
Ամփոփվեցին ԵԽԽՎ 2013 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքների արդյունքները
Հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը ամփոփեցին հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ 2013 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքների արդյունքները: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին շնորհվել է ԵԽԽՎ... ավելին →
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց հուշամեդալով
Հունվարի 29-ին Արտաշատում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց «Պարույր Սեւակ» ոսկե հուշամեդալով՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ու նրանց դերի բարձրացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց իր գործունեությունը գնահատելու համար: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձավ արտաքին եւ ներքին քաղաքական մի քանի խնդիրների,... ավելին →
Երիտասարդ կուսակցականները վերապատրաստվեցին Ծաղկաձորում
Հունվարի 25-27-ը Ծաղկաձորում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կազմակերպել էր «Հաջողակ կուսակցական աշխատանք. կառավարում և հաղորդակցություն» խորագրով դասընթաց: Դասընթացի նպատակն էր երիտասարադներին ծանոթացնել քաղաքական գործընթացներին, բանավեճի արվեստին: Մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզաբնակ 20 անդամներ: Ծրագիրը բաղկացածէր 4 մասից` • քաղաքական բանավեճեր. կառուցողական և ապակառուցողական տեխնոլոգիաներ, • կուսակցություն և ԶԼՄ... ավելին →