Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Մարկո Մայային եւ Սենատի նախագահ Ժոզե Սարենեյին: «Խորը վշտով տեղեկացանք Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Սանտա Մարիա քաղաքում տեղի ունեցած աղետալի հրդեհի մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ»,-մասնավորապես նշված է հեռագրերում: Խորհրդարանի նախագահը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից խորին... ավելին →
Նախաձեռնվել է շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողների այցը ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հունվարի 27-ի ուշ երեկոյան երևանցի շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողներ հարմարավետ ավտոբուսներով մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրը իրենց որդիների հետ նշելու: Ծրագրի իրականացման պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ, ինչպես և նախատեսվել էր, մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի կողմից նախապես ներկայացված ցուցակների համաձայն, ընտրվել են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց որդիները... ավելին →
Տարոն Մարգարյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Յուրաքանչյուր տարի այս օրը առանձնակի ոգևորությամբ նշում ենք մեր ժողովրդի թերևս ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի օրը: Գաղտնիք չէ, որ այսօր տարածաշրջանի ամենամարտունակի համարումը պատվով կրող մեր բանակը ձևավորվեց հայ ժողովրդի համար կարևորագույն և պատասխանատու ժամանակաշրջանում: Աշխարհում քիչ բանակներ կան, որոնք, պատերազմելուն զուգահեռ ձևավորվելով, դարձել են նաև հաղթող բանակ: Հայոց բանակը հենց այդ եզակիներից է, և փառք ու պատիվ բոլոր այն նվիրյալներին,... ավելին →
Հունվարի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը Բանակի օրվա կապակցությամբ այցելեց Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր: Կորյուն Նահապետյանը շնորհավորեց զինծառայողների տոնը եւ նրանց նվերներ հանձնեց: Նա ծանոթացավ զորամասի կենցաղային պայմաններին ու զինվորների առօրյային: Այնուհետ ՊԱԱՆԳ մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց սահմանամերձ Չինար, Արծվաբերդ եւ Չորաթան գյուղերի գյուղապետերին, նրանց հետ քննարկեց սահմանամերձ... ավելին →
Սուրբ Սարգիս Զորավարի տոնի առիթով Սիրահարների այգում անցակցվել է տոնական միջոցառում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնի առիթով Սիրահարների այգում կազմակերպված միջոցառմանը: Տարոն Մարգարյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հայրերի և բազմաթիվ երևանցիների հետ միասին հետևել է տոնական միջոցառման շրջանակում կազմակերպված համերգային ծրագրին: ավելին →
Վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին
Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միությունում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Գեղագիտության ազգային կենտրոնում բացված «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում` երիտասարդ... ավելին →