Լուրեր
Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների պատվիրակության հետ
Առաջիկա ՀՀ նախագահական ընտրությունների Երևանում քարոզարշավի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ կարևորել է Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, որի շրջանակում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի են կոչել համատեղ մի շարք ծրագրեր: Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել... ավելին →
Սոցիալական ինտեգրացված ծառայությունների համակարգի ներդրման աշխատանքները շարունակվում են
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սոցիալական ինտեգրացված ծառայությունների համակարգի կառավարման խորհրդի նիստ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ սոցիալական ինտեգրացված ծառայությունների ներդրման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում մի քանի ուղղություններով: Մասնավորապես, մշակվում են անհրաժեշտ մեթոդական նյութեր, որոնք պետք է կիրառվեն ինտեգրացված սոցիալական ծառայությունների կենտրոններում, ներդրվում են... ավելին →
Հանդիպում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է պարոն Պավլյուկին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն: «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք Հայաստանում Ձեզ լավ զգաք և Ձեր առաքելությունն իրականացնեք առանց որևիցե խոչընդոտի: Մենք շահագրգռված ենք դրանում, քանի որ Ձեր մանդատի շրջանակում իրականացվելիք ծրագրերը համապատասխանում են ՀՀ... ավելին →
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին ընդունեց ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի անդամներին: Էդուարդ Շարմազանովը ողջունեց դիտորդներին՝ կարեւորելով նրանց առաքելությունը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները վճռական են տրամադրված՝ անցկացնելու արդար ու թափանցիկ ընտրություններ, քանզի երկրի կայունությունն ու առաջընթացը մեծապես պայմանավորված են լինելու Հանրապետության նախագահի... ավելին →
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին շնորհվել է ԵԽԽՎ պատվավոր անդամի տիտղոս եւ մեդալ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության նախկին անդամ Հերմինե Նաղդալյանին հունվարի 21-ին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի կողմից շնորհվեց ԵԽԽՎ պատվավոր անդամի տիտղոս եւ մեդալ՝ ԵԽԽՎ-ում երկարամյա գործունեության եւ արդյունավետ աշխատանքի համար: Պարգեւատրման արարողությանը ներկա էին ԵԽԽՎ նախկին նախագահներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Ռենե վան դեր Լինդենը, ԵԽԽՎ պատվիրակներ: Իր խոսքում Ժան-Կլոդ Մինյոնը տիկին Նաղդալյանին շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ-ում կատարած գործուն... ավելին →
Տիգրան Սարգսյանը պրոֆեսոր Նորայր Մանասերյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է անվանի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանին: Կառավարության ղեկավարը ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ, կրթության, գիտության և մանկավարժության բնագավառներում երկարամյա ու բեղմնավոր գործունեության, ներդրած ակնառու ավանդի համար պրոֆեսորի բնակարանում Նորայր Մանասերյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Տիգրան Սարգսյանն անվանի տնտեսագետին մաղթել է քաջ առողջություն և երկարակեցություն: ավելին →