Լուրեր
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահի մատուցած անակնկալը հասարակական կազմակերպությունների կանանց համար
Հայաստանի Հանրապետական ՀՀԿ կուսակցության կանանց խորհուրդը, խորհրդի նախագահ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ հաճելի անակնկալ էր պատրաստվել Հայաստանի կանանց հասարակական կազմակերպությունների և ՀՀԿ կանանց համար հրավիրելով նրանց սույն թվականի հունվարի 18-ին Ա. Խաչատրյան մեծ համերգասրահ ունկնդրելու Պ. Ի. Չայկովսկու " Շչելկունչիկ " բալետի հիման վրա ստեղծված գրական-երաժշտական կոմպոզիցիան: Կոմպոզիցիայի ընթացքում Չայկովսկու անմահ երաժշտության ներքո հանդիսատեսին... ավելին →
Տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ
Հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նիստին ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստի մասնակիցներին, եւ քանի որ սա 2013-ի առաջին հանդիպումն էր, շնորհավորեց Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ` համոզմունք հայտնելով, որ 2013 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների տարի: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր... ավելին →
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում իր վրացի գործընկերոջը դիմավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որից հետո ՀՀ կառավարությունում կայացել է երկու հարևան պետությունների գործադիր մարմինների ղեկավարների հանդիպումը: Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, մշակութային, արդարադատության, տրանսպորտային հաղորդակցության... ավելին →
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի – Ես ցանկանում եմ ասել, որ մեր առաջին պաշտոնական այցը Հայաստան, և հանդիպումը բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրում՝ շատ ջերմ է եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին` պարոն Տիգրան Սարգսյանին, ջերմ ընդունելության և հանդիպման համար: Մեր զրույցն անցել է այնպիսի միջավայրում, կարծես մենք մանկությունից ճանաչում ենք միմյանց: Ես անփորձ քաղաքական գործիչ եմ, բայց ոչ մի դժվարություն չեմ ունեցել հանդիպման ժամանակ:... ավելին →
Երևանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող շարժական և անշարժ գույքը` շենքեր, կայաններ, տաղավարներ, ջրատար և կոյուղու ցանց, ամբարձիչներ և այլն, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MED A. KGmbH» ընկերությանը։ Որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա յոթ տարվա համար կազմում է մեկ մլն... ավելին →
Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին կժամանի Հայաստան: Երևանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և Էկոնոմիկայի նախարարների հետ: Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:... ավելին →