Լուրեր

Ամփոփվեցին Բրյուսելում կայացած պաշտոնական հանդիպումների արդյունքները16.01.2013

Ամփոփվեցին Բրյուսելում կայացած պաշտոնական հանդիպումների արդյունքները

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարի 8-10-ը Բրյուսել կատարած այցի արդյունքները հունվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին պատվիրակության անդամներ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ Եվրոպական ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար... ավելին →

15.01.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ

Սրտի խոր ցավով տեղեկացա հայ թատրոնի, կինոյի եւ ասմունքի նշանավոր վարպետ, ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին: Մեզանից հեռացավ տաղանդավոր արվեստագետ ու պայծառ, անկեղծ մարդ, ով անձնվիրաբար ծառայելով հայ մշակույթին` իր կյանքը նվիրեց հայ պոեզիան սերունդներին հասցնելու եւ հայ թատրոնի դասական ավանդույթները շարունակելու գործին: Վարպետի ստեղծած աբաջյանական ընդգծված ոճը, կմնա հայ բեմի ու ասմունքի պատմության եւ ժողովրդի հիշողության մեջ: Անկեղծորեն կիսում եմ Վլադիմիր Աբաջյանի... ավելին →

Վարչապետի ցավակցական խոսքը Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ15.01.2013

Վարչապետի ցավակցական խոսքը Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ

 «Խոր վշտով տեղեկացա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին: Կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի և ազգային ասմունքի մեծերից մեկը, ում կերտած կինոյի, հեռուստատեսային ու ռադիոբեմադրությունների դերերը մշտապես կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ: Այս ծանր պահին ցավակցում և հոգու տոկունություն եմ մաղթում մեծն վարպետի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և հազարավոր երկրպագուներին»: *** Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին  14.01.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

 Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետը, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար, մասնավորապես նշել է. <<Նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել քաղաքապետարանի հետ ակտիվ աշխատելու ու համագործակցելու համար: Անցած տարում Երևանի քաղաքապետարանի ու նրա ենթակայության գրեթե բոլոր կառույցների աշխատանքը լրատվամիջոցների հետ... ավելին →

Երևանցիների գնահատականը պարտավորեցնում է կրկնապատկել աշխատանքն ու հասնել ավելի լավ արդյունքների  14.01.2013

Երևանցիների գնահատականը պարտավորեցնում է կրկնապատկել աշխատանքն ու հասնել ավելի լավ արդյունքների

 2013 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Մարքեթինգի հայկական ասոցիացիայի և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարակված <<Երևանցիները՝ Երևանի մասին>> հետազոտությունների արդյունքներին, ըստ որի վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78%-ը գնահատել է դրական, ընդգծել է, որ դա որքան ուրախալի, նույնքան էլ պարտավորեցնող... ավելին →

Պարգևատրվեցին «Գ. Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը» թեմայով մրցույթի հաղթողները14.01.2013

Պարգևատրվեցին «Գ. Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը» թեմայով մրցույթի հաղթողները

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հունվարի 14-ին՝ Ցեղակրոնի օրը, ամփոփեց ավանդական դարձած «Գ. Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը» թեմայով մրցույթի արդյունքները և պարգևատրեց մասնակիցներին։ Մրցույթին մասնակցել և թեմայի շուրջ իրենց հոդվածները ներկայացրել էին երկու տասնյակից ավելի ուսանող-երիտասարդներ։ Թեպետ այս տարի առաջին և երկրորդ տեղերի հավակնող մրցանակակիրներ չկային, այնուամենայնիվ, եղան երեք երրորդ տեղի մրցանակակիրներ՝ Մեսրոպ Գրիգորյան, Ալեքսան Պետրոսյան, Էդգար... ավելին →