Լուրեր

Կառավարությունը և իսպանական «GS Inima Environment S.A» ընկերությունը կհամագործակցեն ջրային ենթակառուցվածքների բարելավման ոլորտում07.06.2017

Կառավարությունը և իսպանական «GS Inima Environment S.A» ընկերությունը կհամագործակցեն ջրային ենթակառուցվածքների բարելավման ոլորտում

Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր կառավարությունում Փոխըմբռնման hուշագիր է ստորագրվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և իսպանական «GS Inima Environment S.A» ընկերության միջև: Փաստաթուղթն ստորագրել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտա Վերդե Բլասկեզը: «GS Inima Environment S.A» ընկերությունը ջրային ոլորտում առաջատար... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ07.06.2017

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Հանրապետության Նախագահին այսօր հայ-չինական հարաբերությունների օրակարգի և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև փոխգործակցության հետագա զարգացման թիրախային ուղղությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն... ավելին →

Արա Բաբլոյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին07.06.2017

Արա Բաբլոյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման գործում ունեցած դերակատարության համար եւ նշել, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Որպես նորընտիր Ազգային ժողովի նախագահ՝ ուզում եմ շեշտել, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ06.06.2017

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածաշրջաններ: Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը մեկնարկել է Կողբի զորամասից, որտեղ նա հանդիպում է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետը և Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության... ավելին →

Վարչապետին է ներկայացվել Կումայրի պատմական կենտրոնի ծրագրի ընթացքը06.06.2017

Վարչապետին է ներկայացվել Կումայրի պատմական կենտրոնի ծրագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի գրանցման և հաշիվների բացման գործընթացն ավարտվել է, սկսվել են ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման աշխատանքները: Ըստ պատասխանատուների, մասնավոր հատվածի կողմից... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզի Բերդի եվ Իջեվանի տարածաշրջաններ06.06.2017

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզի Բերդի եվ Իջեվանի տարածաշրջաններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղ: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Տավուշ տեքստիլ»-ի ղեկավարության և մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջել է ընկերության արտադրամասում, ծանոթացել կատարված ներդրումներին, վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին:... ավելին →