Լուրեր

Անվճար բուժօգնության ակցիա՝ քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում  05.12.2012

Անվճար բուժօգնության ակցիա՝ քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 10-ից 20-ը քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում հայտարարվում է ամբուլատոր-պոլիկլինիկական և ախտորոշիչ անվճար բուժօգնության ակցիա: Դիմողներին կտրամադրվի խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում այցելուներին հավելյալ անվճար հետազոտությունների և բուժման ուղեգիր կտրվի: Ցանկացողները քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ կարող են դիմել բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 13:00-ն՝ ներկայացնելով... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիոն  05.12.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիոն

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հրավերով դեկտեմբերի 5-9-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կմասնակցի Լույսերի տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումներին: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև <<Լիոն Լույսի փառատոն ֆորումի>> շրջանակում անցկացվող գիտաժողովներին։ Հանդիպումների ընթացքում... ավելին →

Ներկայացվել են կոմունալ տնտեսության ոլորտում 2012 թվականի ծրագրերով իրականացված աշխատանքները05.12.2012

Ներկայացվել են կոմունալ տնտեսության ոլորտում 2012 թվականի ծրագրերով իրականացված աշխատանքները

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով մայրաքաղաքում կոմունալ տնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները: Նշվել է, որ այս տարվա ծրագրերով մայրաքաղաքում կատարվել է բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում` համապատասխանաբար 30 և 22 հազար քմ ծավալով, նորոգվել է 15 հազար գծմ ջրթափ խողովակ: Նորոգվել է 14 հազար գծմ ջրամատակարարման ներքին... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին05.12.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում Մաքսային միությանը: Վիկտոր Խրիստենկոն ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները,... ավելին →

Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը05.12.2012

Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

 Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ 71 կողմ, 37 դեմ ձայներով: Քվեարկությունից առաջ «ԲՀԿ» խմբակցության անդամ Տիգրան ՈՒրիխանյանը տեղեկացրեց, որ «ԲՀԿ» խմբակցությունը միակարծիք է եւ դեմ է քվեարկելու «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ, ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԵԼ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ05.12.2012

ՆԱԽԱԳԱՀԸ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ, ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԵԼ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ

 Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները քննարկել և ընդունել են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ մասնակից... ավելին →