Լուրեր
Պետությունը գործարարներին հրավիրում է երկխոսության
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության համաժողովների դահլիճում տեղի է ունեցել խորհրդակցություն արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ավելի քան 100 արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է` քննարկելու տնտեսության զարգացման առկա իրավիճակը, խնդիրները և անելիքները: «Երկու տարի առաջ Դիլիջանում... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության այլ անդամների հետ միասին, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 63 տարեկան: Եռաբլուր պանթեոնում քաղաքապետը ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին: ավելին →
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում հետևել է քաղաքապետարանի 2013թ.-ի ծրագրերով ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին: Քաղաքապետը նախ ծանոթացել է առաջիկայում Հյուսիսային պողոտայում նախատեսվող լայնածավալ բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների նախագծին: Հատկանշական է, որ այս ծրագրի իրականացումը կդառնա քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված օրինակը: Ծրագրի շրջանակում, մասնավոր ներդրումներով,... ավելին →
Եվս 90 ավտոբուսներ համալրեցին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել մասնավոր ընկերությունների կողմից ներկրված նոր ավտոբուսների հերթական խմբաքանակը: Պատասխանատուներն ավտոբուսներով կատարած պտույտի ընթացքում քաղաքապետին ներկայացրել են դրանց տեխնիկական հնարավորություններն ու ուղևորների համար ստեղծված պայմանները: Նոր ավտոբուսները Երևան են բերվել քաղաքային իշխանությունների կողմից մայրաքաղաքում իրականացվող հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի շրջանակում` 2012 թվականին հաստատված մայրաքաղաքի... ավելին →
Պարգևատրվել են ուժեղագույն պատանի շախմատիստները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել և պարգևներ է հանձնել ՀՀ շախմատի դպրոցականների համապետական 7-րդ օլիմպիադայի մարզային փուլի Երևան քաղաքի եզրափակիչ փուլի մասնակիցներին: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բենիամին Ժամկոչյանի անվան 119 ավագ դպրոցի թիմը, ում և հանդիսավորությամբ ոսկե մեդալներն ու հաղթական գավաթը հանձնել է անձամբ քաղաքապետը: Մանուել Քաջունու անվան թիվ 54 դպրոցի և 2-րդ ավագ դպրոցների թիմերին, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ հորիզոնականները,... ավելին →
Բարեփոխվում է ուղևորափոխադրման ոլորտը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման կազմակերպման արտոնագրման կարգը, արտոնագրի ձևը, ուժը կորցրած ճանաչել նույն խնդրին առնչվող իր նախկին որոշումը։ Փաստաթուղթը միտված է ոլորտի կարգավորման և բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավմանը և առկա խնդիրների վերացմանը, «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը,... ավելին →