Լուրեր
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց եւ 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել... ավելին →
Նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» խորագով համաժողովը, որին մասնակցում էին Աժ պատգամավորներ, քաղաքացիական հասարության ներկայացուցիչներ, Եվրանեսթ ԽՎ-ի, Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, Երիտասարդական խորհրդարանի անդամներ: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին եւ արդյունավետ աշխատանք ցանկացան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ... ավելին →
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
ԱԺ մշտական հանձնաժողովները նոյեմբերի 30-ին նիստեր գումարեցին: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: ՀՀ կառավարության ներկայացուցիչը... ավելին →
Այսօր Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) եւ Եվրոպական ժողովրդական (ԵԺԿ) կուսակցությունների նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկող ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը: Երևանի Զվարթնոց օդանավակայանում հյուրերին դիմավորեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը: ավելին →
9000 նորատիպ գրքեր՝ Երեվանի գրադարաններին
Վերջին երկու տասնամյակում առաջին անգամ Երևանի գրադարանները համալրվեցին մեծաքանակ նորատիպ գրքերով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին քաղաքապետարանը 214 անուն 9000 կտոր գիրք է բաշխում Երևանի գրադարաններին՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվա առիթով։ <<Իհարկե, տարբեր տարիներին Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները պարբերաբար ստացել են նոր գրքեր, բայց միանգամից այսքան մեծածավալ համալրում վերջին 20 տարիներին չէր եղել։ Բոլոր 214... ավելին →
Երևանում այսօր տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի ավարտին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը գագաթնաժողովի արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Երևանում կայացած ԵԺԿ Արևելյան... ավելին →