Լուրեր
Պաշտոնական այցով Երեվան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Նախագահի նստավայրում մեկնարկել են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկու երկրների... ավելին →
2013 թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային ժողով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը հավանություն է տվել ս.թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված 2013 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարված փոփոխություններին, նախագծի քննարկման արդյունքում կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին։ Բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 406 առաջարկություն, որից 67-ն ընդունվել է, 207-ը կարող է օգտագործվել առաջիկա տարիների... ավելին →
Երեւանում տեղի կունենա ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժոովը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի հանրապետական եւ Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երեւանում տեղի կունենա ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժոովը, որին կմասնակցեն ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Գագաթնաժողովին կքննարկվեն Արեւելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր, նախատեսվում են... ավելին →
Նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլայ Ռիժկովի եւ Հերմինե Նաղդալյանի համանախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր գնահատեց խոր արմատներ ունեցող հայ-ռուսական հարաբերություններն ու երկու երկրների դարավոր բարեկամության ու ավանդույթների վրա խարսխված ռազմավարական գործընկերությունը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ երկու... ավելին →
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նոյեմբերի 29-ին կայացած 21-րդ նիստի աշխատանքները լրագրողների համար ամփոփեցին հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: ԱԺ փոխնախագահը քննարկված թեմաներից կարեւորեց երտասարդական քաղաքականության որորտում հայ-ռուսական համագործակցության հարցը: Անդրադարձ է եղել այդ առնչությանբ առկա օրենսդրական հիմքին, վարվող քաղաքականությանը, իրականացվող... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խմբի անդամները: Ողջունելով Թուրքմենստանի նախագահին Ազգային ժողովում ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ պարոն Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը եւ հետագա զարգացմանը: ԱԺ... ավելին →