Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումները06.11.2012

ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումները

Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ֆինանսավորումը արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտներին, ինչպես նաեւ՝ նախագծով նախատեսված եկամուտների... ավելին →

Հայտնի են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունների մարզերի ֆուտբոլի գավաթի մրցաշարի եզրափակչի մասնակիցները06.11.2012

Հայտնի են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունների մարզերի ֆուտբոլի գավաթի մրցաշարի եզրափակչի մասնակիցները

 Սեպտեմբերի 1-ից Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկած ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունների մարզերի ֆուտբոլի գավաթի մրցաշարը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին մոտեցավ վերջանգծին: Նոյեմբերի 3-ին տեղի են ունեցել միջմարզային փուլի կիսաեզրափակիչ խաղերը, որոնց արդյունքում եզրափակիչ խաղում իրենց ուժերը չափեցին ԿԱՊԱՆԻ և ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ երիտասարդ հանրապետականները: Ֆուտբոլի գավաթի մրցաշարն ավանդական է, և նպատակն է բարձրացնել ՀՀԿ... ավելին →

Երևանի քաղաքապետարանի և <<Յուքոմ>> ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր06.11.2012

Երևանի քաղաքապետարանի և <<Յուքոմ>> ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<Յուքոմ>> ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում առկա համագործակցությունն ու ընդլայնման հնարավորությունները։ <<Ողջունելի է, որ Երևանի քաղաքապետարանի և <<Յուքոմ>> ընկերության միջև համագործակցության արդյունքում ստացված առաջին նախագիծը հաջողությամբ ավարտվեց։ Դպրոցների վերազինումը նոր... ավելին →

Քննարկվել է 2012-2013թթ. ձմռան նախապատրաստական ծրագիրը06.11.2012

Քննարկվել է 2012-2013թթ. ձմռան նախապատրաստական ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է 2012-2013թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերը, սանսեկտորների և կանաչապատման ձեռնարկությունների տնօրենները, ինչպես նաև կենսապահովման ոլորտի կառույցների ղեկավարները:Կամո Արեյանը նշել է, որ ձմռան... ավելին →

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում06.11.2012

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված հերթական բակերը: Հանգստի փոքրիկ այս գոտիների բացմամբ 2012թ. ծրագրով բարեկարգված երևանյան բակերի թիվը հասավ շուրջ 400-ի:Հատկանշական է, որ Բաբաջանյան 6 շենքի բնակիչները ևս սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, և շահագործման հանձնված բակային նոր տարածքը հիմնականում... ավելին →

Բ-3 թաղամասի թիմը դարձել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի առաջնության հաղթող06.11.2012

Բ-3 թաղամասի թիմը դարձել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի առաջնության հաղթող

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա առաջնության եզրափակիչ խաղին:Խաղի հիմնական ժամանակում հաղթողի կոչումը վիճարկող Բ-3 և Ծերենց թիմերի անզիջում պայքարն ավարտվել է առանց գոլերի: Հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց տուգանային հարվածներով, որում ավելի դիպուկ են եղել Բ-3 թաղամասի ֆուտբոլիստները:Առաջնության հովանավորներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը և Կորյուն Նահապետյանը պարգևատրել են... ավելին →