Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ
Խոր ցավով տեղեկացա լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին: Վլադիմիր Ենգիբարյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն նրա հարազատների, այլեւ հայ սպորտի եւ բռնցքամարտի սիրահարների համար: Նա խորհրդանշում էր բռնցքամարտիկների մի ողջ սերունդ, ում փորձն ու նվաճումները դաստիարակել են շատ երիտասարդ մարզիկների: Նա միշտ կմնա բոլորիս հիշողության մեջ եւ հայկական սպորտի պատմության բարձրակետում: Նրա հետ մեզանից հեռանում է հայկական բռնցքամարտի եւ օլիմպիական տարեգրության մի ողջ... ավելին →
Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի անդամները՝ ԱԺ-ում
Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բահրեյն բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Բահրեյնի Թագավորության խորհրդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան, ԱԺ ՀՀ-Բահրեյն բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը, կարեւորելով միջխորհրդարանական կապերի հետագա աշխուժացումը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների խորացման գործում, հույս հայտնեց, որ պատվիրակության ներկա այցը նոր ազդակ կհանդիսանա արդյունավետ... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բահրեյնի խորհրդարանական պատվիրակությանը
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բահրեյնի Թագավորության խորհդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նրանց այցը լավ հնարավորություն է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները քննարկելու եվ օրակարգային երկկողմ հարցերին անդրադառնալու համար: Կարեւորելով Արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ-բահրեյնյան համագործակցության համար կա... ավելին →
ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչները հանդիպեցին Արարատի մարզի կանանց ակտիվի հետ
Փետրվարի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը Արարատի մարզի կանանց ակտիվի հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ով կարևորեց նմանատիպ հանդիպումները ,ինչպես նաև շնորհավորեց տիկին Նաղդալյանին Եվրոպայի Խ որհրդի Խորհրդարանական Վեհաժողովի պատվավոր անդամի կոչմանը արժանանալու և հա մապատասխան մեդալ ստանալու կապակցությամբ: Քննարկվեցին և ամփոփվեցին մարզի տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների... ավելին →
Կայացել է Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է բազմաբնակարան շենքերի սեյսմիկ կայունությունն ապահովելու խնդրին: Նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից այժմ ամբողջովին կասեցված է բազմաբնակարան շենքերի վերնահարկերում քաղաքացիների կողմից լրացուցիչ շինությունների կառուցման գործընթացը: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակում է խնդրի լուծման օրենսդրական լուծումներն ու... ավելին →
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց եւ ԱԺ գարնանային, ինչպես նաեւ՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց մի շարք օրինագծերի: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ մի խումբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որով... ավելին →