Լուրեր

ՀՀԿ-ն ունի թիմ, գիտելիքներ, կարողություն և հմտություն` լուծելու պետության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները06.03.2012

ՀՀԿ-ն ունի թիմ, գիտելիքներ, կարողություն և հմտություն` լուծելու պետության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները

Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակմանն ուղղված քննարկումներն մարտի 6-ին շարունակվել են Արթիկում և Գյումրիում` տեղի կուսակիցների, հասարակական ակտիվ զանգվածի ւ մտավորականության հետ: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն ունի թիմ, գիտելիքներ, կարողություն և հմտություն` լուծելու պետության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: «Մեզ դեռևս չի հաջողվել լուծել աղքատության, կոռուպցիայի... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ06.03.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ

Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ավարտին Տիկնա՛յք և պարոնա՛յք, ուրախ եմ կրկին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գտնվելու և Գլխավոր քարտուղարի հետ հանդիպելու համար: Պարբերական հանդիպումները լավ առիթ են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության բոլոր ոլորտների շուրջ մտքեր փոխանակելու, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և... ավելին →

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ` հիմք ընդունելով մադրիդյան սկզբունքները06.03.2012

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ` հիմք ընդունելով մադրիդյան սկզբունքները

ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը մադրիդյան սկզբունքներին և կոչ անում Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ այս սկզբունքների շուրջ` որպես խաղաղություն հաստատելու հիմք: Նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հանդես եկավ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը: «Ինչպես գիտեք, Եվրոպական միությունը շատ մեծ կարևորություն է տալիս խաղաղության և կայունության ամրապնդմանն ու հաստատմանը»,- նշեց Ռոմպույը` այս համատեքստում կարևորելով... ավելին →

Սերժ Սարգսյանը Բելգիայում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ06.03.2012

Սերժ Սարգսյանը Բելգիայում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպման ավարտին Պարո՛ն Նախագահ, ուրախ եմ կրկին Ձեզ... ավելին →

ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը06.03.2012

ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի` այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված խնդրանքով որպես Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ է տարածվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Խոջալուի բնակավայրում 1992թ. տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Դեսպան Նազարյանը նշում է, որ ադրբեջանական կողմը նշված դեպքերի կապակցությամբ բազմիցս կեղծ հայտարարություններ է արել, ու հիշեցնում, որ միջազգային... ավելին →

ՀՀԿ-ն պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել` նոր մարտահրավերներին դիմագրավելու և քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար05.03.2012

ՀՀԿ-ն պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել` նոր մարտահրավերներին դիմագրավելու և քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի մշակման ուղղությամբ քննարկումները մարտի 4-ին շարունակվել են Սյունիքի մարզի Սիսիան և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում: ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկումներին մասնակցել են տեղի կուսակիցները, հասարակական ակտիվ զանգվածը և մտավորականությունը: Վարչապետը նշել է, որ նախորդ հինգ տարիների ընթացքում ՀՀԿ-ի նպատակն է եղել ամրապնդել պետությունը, ապահովել երկրի անվտանգությունը` հակառակորդին... ավելին →