Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Փարիզի «Օռլի» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Եռօրյա այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի և Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ: ավելին →
Տեղի ունեցավ ՀՀԿ Անտառամեջի սկզբնական կազմակերպության ժողով
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Անտառամեջի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 40 անդամներից մասնակցում էին 22ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Անտառամեջի սկզբնական կազմակերպության նախագահ Գառնիկ Բալյան: Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի... ավելին →
Խորհրդարանն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նստաշրջանի եւ ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված հարցերը: Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ... ավելին →
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Անդրեյ Կլիմովը հանդիպեց ԱԺ պատգամավորների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀԿ խմբակցությունից Վոլոդյա Բադալյանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանն ու Մերուժան Սիմոնյանը նոյեմբերի 12-ին հանդիպեցին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի անդամ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության արտաքին կապերի ղեկավար Անդրեյ Կլիմովի հետ: Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի փոխնախագահը կուսակցությունների միջեւ երկխոսությունն... ավելին →
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում անցկացված կոնֆերանսին
ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Վահե Էնֆիաջյանը նոյեմբերի 12-ին հրավիրված մամլո ասուլիսում ամփոփեցին նոյեմբերի 8-9-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում կայացած կոնֆերանսի արդյունքները: Կոնֆերանսը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Մարգարիտ Եսայանը, վերաբերել է «Քաղաքացիական հասարակության զարգացման գործում միջմշակութային կապերի դերին»: Կոնֆերանսին ներկա են եղել ԱՊՀ անդամ բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչները՝ բացառությամբ... ավելին →
Տեղի ունեցավ ՀՀԿ Արծվաբերդի սկզբնական կազմակերպության ժողով
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Արծվաբերդի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 197 անդամներից մասնակցում էին 99-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Արծվաբերդի սկզբնական կազմակերպության նախագահ Յուրա Զարգարյանը: Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի... ավելին →