Լուրեր

Քննարկվել են մշակութային ժառանգության վերաբերյալ հարցեր  16.10.2012

Քննարկվել են մշակութային ժառանգության վերաբերյալ հարցեր

 Մշակութային ժառանգության գնահատման ու պահպանման, զբոսաշրջության զարգացման հեռանկարների և համագործակցության եզրերի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի շրջանային խորհրդի տուրիզմի միջազգային համագործակցության պատասխանատու Էլ Յամին Սումի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին` Արամ Սուքիասյանը նշել է, որ հայ-ֆրանսիական, ինչպես նաև Իլ դը Ֆրանսի և Երևանի քաղաքապետարանի միջև առկա ամուր բարեկամական և... ավելին →

Պարգեվներ՝ ուսուցիչներին16.10.2012

Պարգեվներ՝ ուսուցիչներին

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած կուսակցության անդամ ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արարողությանը: ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երեւանի եւ Հանրապետության բոլոր մարզերի ՀՀԿ անդամ մի խումբ ուսուցիչներ պարեւատրվեցին ՀՀԿ շնորհակալագրերով։ ՀՀ ԱԺ նախագահը հանրապետության 6 ուսուցիչների պարգեւատրեց ԱԺ Պատվո մեդալով։ ԱԺ նախագահը, անձամբ հանձնելով պարգեւներն ու շնորհավորելով... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՀԱՇՎԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԳԵՅ ՍՏԵՊԱՇԻՆԻՆ16.10.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՀԱՇՎԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԳԵՅ ՍՏԵՊԱՇԻՆԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը թույլ է տալիս բոլոր ոլորտներում զարգացնել դաշնակցային հարաբերություններն ու երկու բարեկամ երկրների միջև խորացնել ռազմավարական գործընկերությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Ստեպաշինի անձնական ներդրումն այդ հարաբերությունների... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՋԱՄՊԱՈԼՈ ԴԻ ՊԱՈԼԱՅԻՆ16.10.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՋԱՄՊԱՈԼՈ ԴԻ ՊԱՈԼԱՅԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար, ծովակալ Ջամպաոլո Դի Պաոլային: Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Ջամպաոլո Դի Պաոլայի այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ բազմաշերտ համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում երկկողմ կապերի ամրապնդումը: Երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ Իտալիայի պաշտպանության նախարարի այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի... ավելին →

ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողով16.10.2012

ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողով

2012 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 203 անդամներից մասնակցում էին 157-ը: Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Հակոբ Հակոբյանը: Հ. Հակոբյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկաները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ առաջադրեցին և քվեարկությամբ... ավելին →

Տեղի ունեցավ ՀՀԿ Գողթանիկ սկզբնական կազմակերպության ժողովը  16.10.2012

Տեղի ունեցավ ՀՀԿ Գողթանիկ սկզբնական կազմակերպության ժողովը

 Այսօր՝ hոկտեմբերի 16-ին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Գողթանիկ սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպությունում հաշվառված Հայաստանի Հանրապետական կուսակցության 15 անդամներից ժողովին մասնակցում էին 10-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Գողթանիկ սկզբնական կազմակերպության նախագահը՝ Սամվելյան Համբարձումը: Գողթանիկի սկզբնական կազմակերպության ժողովի անդամնները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա... ավելին →