Լուրեր
<<Էրեբունի-Երևան 2794-ամյակի>> տոնակատարություններին ընդառաջ <<Գաֆէսճեան արվեստի կենտրոնում>> բացվել է <<Երևան. հայացք ապագայից>> խորագիրը կրող ցուցահանդեսը: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:Արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ` անցյալ դարի առաջին կեսի երևանյան... ավելին →
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Նախքան ընդլայնված կազմով նիստի մեկնարկը, տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությունների նեղ կազմով հանդիպումը: Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ վարչապետը նախ շնորհավորել է Մաքսիմ Սոկոլովին հանձնաժողովի... ավելին →
Հարցը վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Մինչև 2020 թվականի համագործակցության ծրագիրն իր մեջ ներառում է մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, և ֆիքսվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հանգամանքները և գործողություններն այդ ուղղությամբ, թե ինչ ռազմավարությամբ մենք պետք է հասնենք նպատակներին: Շատ համալիր ծրագիր է, որի վրա բավական երկար աշխատել են Հայաստանի Հանրապետության և... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՄԱՔՍԻՄ ՍՈԿՈԼՈՎԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Մաքսիմ Սոկոլովին՝ հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՏԱԼԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի «Հրազդան» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղը: ավելին →
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին, ովքեր ներկայացնում են խորհրդարանում գործող հիմնական խմբակցությունները: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի անդամները: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց Իտալիայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան եւ նշեց, որ այն առաջինն է... ավելին →