Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին11.10.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային: Շնորհավորելով պարոն Ռիվերային Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հաջողություններ մաղթեց նրան պատասխանատու գործում եւ պատրաստակամություն հայտենց որպես ԱԺ նախագահ աջակցել հայ-արգենտինական համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: ԱԺ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի դեսպանին11.10.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի դեսպանին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ եւ ԻԻՀ միջեւ բարեկամական հարաբերությունները, կարեւորեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով, անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի էլ ավելի խորացումը: Նա համոզմունք հայտնեց, որ պարոն Ռեիսիի պաշտոնավարման ժամանակ հայ-իրանական հարաբերությունները էլ ավելի կզարգանան եւ... ավելին →

Հոկտեմբերի 14-ին ՝ առանց տեղումների եղանակ  11.10.2012

Հոկտեմբերի 14-ին ՝ առանց տեղումների եղանակ

 ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների, անամպ եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի +8…+10, ցերեկը +22…+24, երեկոյան +16…+18 աստիճանի սահմաններում: ավելին →

<<Էրեբունի-Երևան-2794>> տոնակատարության օրը մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունը մասամբ կսահմանափակվի11.10.2012

<<Էրեբունի-Երևան-2794>> տոնակատարության օրը մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունը մասամբ կսահմանափակվի

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայության գծով պետի տեղակալ Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել են այն փողոցների ցանկը, որոնք <<Էրեբունի-Երևան-2794>> տոնակատարության միջոցառումները պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տոնակատարության օրը մասամբ կամ ամբողջությամբ փակ կլինեն տրանսպորտային երթևեկության համար։ Ըստ այդմ,... ավելին →

Հարկային պարտավորություններից խուսափող բուժհաստատությունների նկատմամբ կկիրառվեն ամենախիստ պատժամիջոցները. Տիգրան Սարգսյան11.10.2012

Հարկային պարտավորություններից խուսափող բուժհաստատությունների նկատմամբ կկիրառվեն ամենախիստ պատժամիջոցները. Տիգրան Սարգսյան

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա չարաշահումներն ու կոռուպցիոն դրսևորումները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, այս բնագավառում գործունեություն ծավալող բուժհաստատությունների ղեկավարները, ինչպես նաև գերատեսչական այլ մարմինների ներկայացուցիչներ: «Մեկ ամիս առաջ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկել ենք առողջապահական... ավելին →

Ամերիկահայ բարերարի ֆինանսավորմամբ կհիմնանորոգվի Վանաձորի միջնակարգ դպրոցներից մեկը11.10.2012

Ամերիկահայ բարերարի ֆինանսավորմամբ կհիմնանորոգվի Վանաձորի միջնակարգ դպրոցներից մեկը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ամերիկահայ բարերար Էդվարդ Քաշյանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում դպրոցաշինությանն առնչվող ծրագրեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Էդվարդ Քաշյանի ֆինանսավորմամբ Վանաձորում հիմնանորոգել դեռևս 1988-ի երկրաշարժի հետևանքով փլուզված միջնակարգ դպրոցներից մեկը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Կողմերը քննարկել են նաև առողջապահության ոլորտում նմանատիպ ծրագրի իրականացման հնարավորությունը: Վարչապետ Սարգսյանը... ավելին →