Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սոպոտի քաղաքապետի հետ03.10.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սոպոտի քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կորնովսկիի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևան քաղաքի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, առանձնացրել է նաև քաղաքի մշակութային հարուստ պատմությունն ու մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանն ուղղված քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը:<<Կարծում եմ` Երևանը և Սոպոտը համագործակցության լայն... ավելին →

Ազգային ժողովը քննարկեց 2011թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը03.10.2012

Ազգային ժողովը քննարկեց 2011թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ օրն ընդհատված ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած «2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Հարակից ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հարակից ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ... ավելին →

Կայացել է հայագիտության հարցերով խորհրդի նիստ02.10.2012

Կայացել է հայագիտության հարցերով խորհրդի նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել հայագիտության հարցերով խորհրդի հերթական նիստը։ Համաձայն հաստատված օրակարգի` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2010-2025 թթ. ռազմավարության» իրականացման ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի մասին: Նշենք, որ 2012 թ. հունվարի 12-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել հայագիտության զարգացման... ավելին →

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը02.10.2012

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին քննարկել նախորդ օրն ընդհատված «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին» ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները: ԲՀԿ խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանի եւ Էլինար Վարդանյանի կարծիքով` Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող քրեական գործը քաղաքական ենթատեքստ... ավելին →

Հանձնարարվել է վերահսկել թեժ գծերով ստացվող զանգերի ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների ընթացքը 01.10.2012

Հանձնարարվել է վերահսկել թեժ գծերով ստացվող զանգերի ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների ընթացքը

Հոկտեմբերի 14-ի <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումներին ընդառաջ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել մայրաքաղաքի տոնական տեսքի արտաքին ձևավորման և լուսավորման համապատասխան աշխատանքները: Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ այս տարի <<Էրեբունի-Երևան>>... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՉԺՀ կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ01.10.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՉԺՀ կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, բարեմաղթանքներ հղել նրանց և ի դեմս նրանց` Չինաստանի ամբողջ ժողովրդին: ավելին →