Լուրեր
Վարչապետն ընդունել է Համայն եզդիների հոգևոր առաջնորդի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը: Տիգրան Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է, որ եզդիների համայնքը մեր երկրում իրեն լավ զգա: Մենք պաշտպանում ենք եզդիների ազգային իրավունքները, հնարավորություն ենք ընձեռել, որպեսզի եզդիական թերթեր հրատարակվեն Հայաստանում, ինչպես նաև դպրոցներում դասավանդվի լեզուն: Պատրաստ ենք քննարկել ձեզ հետ այլ հարցեր` ինչով... ավելին →
Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով, այնուհետեւ քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված երկու օրինագծերը: ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ քառօրյա վերջին նիստում ընդհատված, 2011 թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին»... ավելին →
Դժվար է գտնել մեկ այլ բարեգործական ընկերություն, որը կկարողանա համեմատվել ՀՕՄ-ի հետ. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայ օգնության միության (ՀՕՄ) «Ծնողազուրկ երեխաների խնամակալություն» ծրագրի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ծրագրի 20-ամյա գործունեության կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր օրերում դժվար է գտնել մեկ այլ բարեգործական ընկերություն, միություն, որը կկարողանա համեմատվել Հայ օգնության միության հետ: ՀՕՄ-ի գործունեությունը... ավելին →
Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի կազմակերպիչների հետ
Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի նախաձեռնող-կազմակերպիչներ՝ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի պատվիրակության և Տուրիզմի հայկական ինստիտուտի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:Շնորհավորելով հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և հաջողություն մաղթելով գիտարշավի կազմակերպիչներին ՝ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել... ավելին →
ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն այցելեց Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն, սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեց ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին։ Բունդեսթագի փոխնախագահն, ով առաջին անգամ է այցելում Հայաստան, եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարեց «Պատվո հյուրերի»... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Յալթայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Հարաբերությունների դինամիկան մեզ գոհացնում է, սակայն մենք տեսնում ենք, որ կա ավելի մեծ ներուժ, որը պարտավոր ենք օգտագործել»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Իր հերթին,... ավելին →