Լուրեր

ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ուսանողները՝ Ազգային ժողովում28.09.2012

ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ուսանողները՝ Ազգային ժողովում

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողների հետ: Ողջունելով ուսանողների այցը խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը նրանց հրավիրեց ազատ ու անկաշկանդ զրույցի` նշելով, որ Ազգային ժողովը, որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմին, մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդության հետ աշխատանքին: «Երիտասարդությունը մեր ներկան է, ոչ միայն ապագան: Եվ այն հասարակությունները,... ավելին →

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում28.09.2012

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրիկ Կարայանը, տեղեկացրեց, որ նախագծի կարգավորման նպատակը հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու շրջանակների... ավելին →

ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը28.09.2012

ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին 2011 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ- գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ առողջապահության նախարար... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ 28.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները: Նշված խնդիրների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:... ավելին →

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը28.09.2012

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 48 հարց, այդ թվում`13... ավելին →

ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնակցեց ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը28.09.2012

ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնակցեց ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը

 ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը: Կարեւորելով միջազգային այս հեղինակավոր կառույցի գործունեությունը Հայաստանում, Էդուարդ Շարմազանովն ընթերցեց ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը. «Հարգելի տիկին Գեռչեւա, Դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք, Այսօր նշվում է Հայաստանի... ավելին →