Լուրեր

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում26.09.2012

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Միջին եւ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Երնսթ Հիլլեբրանդի եւ նույն հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային նախագծի համակարգող Միխաել Վայխերթի հետ: Հանդիպմանը ներկա էր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Նաիրա Գեւորգյանը: Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշեց, որ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը բարձր հեղինակություն է վայելում... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին26.09.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Շնորհավորելով տիկին Հիլիարդին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար նշանակվելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց եւ արդյունավետ գնահատեց գործակալության գործունեւությունը Հայաստանում: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանում քսանամյա գործունեության ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը զարգացել են եւ զուտ մարդասիրական... ավելին →

Մրցույթ՝ ՙԳարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը՚ թեմայով26.09.2012

Մրցույթ՝ ՙԳարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը՚ թեմայով

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է հոդվածների մրցույթ՝ ՙԳարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը՚ թեմայով: Մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ: Հոդվածները պետք է ներկայացվեն 12 տառաչափով, Arial Armenian տառատեսակով, մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը` Մելիք Ադամյան 2 հասցեով: Լավագույն երեք հոդվածները կպարգևատրվեն դրամական պարգևներով. 1-ին տեղ` 100000 դրամ, 2-րդ տեղ` 70000 դրամ, 3-րդ տեղ`... ավելին →

Կներդրվեն խաղասրահների գործունեության խիստ կանոններ26.09.2012

Կներդրվեն խաղասրահների գործունեության խիստ կանոններ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս մտահոգող հարցերը: Ավելի վաղ խաղասրահների ղեկավարները նամակով դիմել էին հանրապետության վարչապետին և իրենց մտահոգությունները հայտնել մի քանի տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի վերաբերյալ: Դրանով նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել... ավելին →

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պաշտպանության նախարարությունում26.09.2012

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պաշտպանության նախարարությունում

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի, զորամիավորումների և հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության... ավելին →

ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի համատեղ ծրագրերը միտված են լինելու միջին խավի ձևավորմանը26.09.2012

ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի համատեղ ծրագրերը միտված են լինելու միջին խավի ձևավորմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քերըն Հիլըրդին: Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները գործակալության հետ և արձանագրել. «Մեր պարտքն ենք համարում ջանքեր գործադրել, որպեսզի այդ հարաբերություններն ընդլայնվեն և խորանան, քանի որ դա բխում է մեր ժողովրդի շահերից»: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հայաստանին... ավելին →