Լուրեր

2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները` ԱԺ մշտական հանձնաժողովներում26.09.2012

2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները` ԱԺ մշտական հանձնաժողովներում

Սեպտեմբերի 26-ին ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արտակ Դավթյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներում իրականացված ծրագրերը, 2011 թվականին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ... ավելին →

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է 40 տոկոսով բարձրացնել ՀՊՄՀ դասախոսների աշխատավարձը25.09.2012

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է 40 տոկոսով բարձրացնել ՀՊՄՀ դասախոսների աշխատավարձը

ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հաշվետվությունը ՀՊՄՀ-ում իրականացրած փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքների վերաբերյալ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի մանկավարժական համալսարանը, որը հաջողությամբ է իրականացնում իր... ավելին →

Վարչապետը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին25.09.2012

Վարչապետը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Սեպտեմբերի 27-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Յալթա` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։ ավելին →

Վարչապետի հանձնարարականով կվերանորոգվեն մշակութային օջախներ25.09.2012

Վարչապետի հանձնարարականով կվերանորոգվեն մշակութային օջախներ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի, Արարատի մարզային գրադարանի և Գյումրիի գրադարանի շենքերում հրատապ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին: Ստանալով իրավիճակի մանրամասն նկարագրությունը` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենին մշակութային հաստատությունների բարեկարգման, ջեռուցման համակարգերի մոնտաժման և այլ... ավելին →

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումերը 25.09.2012

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումերը

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին իշխանության պետական եւ դատական մարմիններին 2011 թվականին հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետեւ ոլորտների ներկայացուցիչները պատգամավորների քննարկմանը ներկայացրին կատարված ծրագրերի... ավելին →

Երևանի քաղաքապետը հանդիպել է Մարսել քաղաքից ժամանած գործարարների հետ25.09.2012

Երևանի քաղաքապետը հանդիպել է Մարսել քաղաքից ժամանած գործարարների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հոլասյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած պաշտոնական այցի շրջանակում ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների ու գործարար շրջանակների հետ, կյանքի կկոչվեն... ավելին →