Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական ջազ-նվագախմբի 75-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգին22.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական ջազ-նվագախմբի 75-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա են գտնվել Հայաստանի պետական ջազ-նվագախմբի 75-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգին: ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի խոշոր գործարարներից բաղկացած պատվիրակությանը22.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի խոշոր գործարարներից բաղկացած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ֆրանսահայ գործարար Սերժ Չուրուկին և նրա հետ Հայաստան ժամանած ֆրանսիացի խոշոր գործարարներից բաղկացած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ամենատարբեր՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարական աշխատանքների և արտադրանքի, արդյունաբերության, առևտրային խոշոր կենտրոնների կառուցման ու շահագործման և մի շարք այլ ոլորտներ ներկայացնող հեղինակավոր գործարարներ, ովքեր Ֆրանսիայի տնտեսական և... ավելին →

Վարչապետն ընդունել է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը22.09.2012

Վարչապետն ընդունել է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարևորում և բարձր ենք գնահատում ՀՕՖ-ի գործունեությունը, որը Հայաստանում իրականացրել է բազմաթիվ մարդասիրական և բարեգործական աշխատանքներ»: Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նախ շնորհավորել է վարչապետին Հայաստանի անկախության տոնի առթիվ և նշել,... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին21.09.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին

Սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասկացում էին շուրջ 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԵԽԽվ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: Նույն... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ 21.09.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության 21- րդ տարեդարձի կապակցությամբ։ Անկախության ձեռքբերմամբ դրվեց հայ ժողովրդի և ողջ հայության իղձերի իրականացման սկիզբը։ Անկախ պետականության մեր դարավոր ձգտումն ի վերջո իրականություն դարձավ, և մեր ստեղծարար ժողովուրդը, հստակեցնելով պետության ապագայի իր ուղենիշերը, ձեռնամուխ եղավ սեփական պետության կայացման, ամրապնդման ու զարգացման գործընթացին։ Անցած տարիների փորձությունները չշեղեցին ազատության և սեփական... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում21.09.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում

Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմայի, Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ: Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանը,... ավելին →