Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմայի, Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ: Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանը,... ավելին →
ՀՀ Աժ փոխնախագահն ընդունեց ԼՂՀ խորհրդարանականների
ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանին, ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանին, ՀՀ խորհրդարանում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանին: Ողջունելով ԼՂՀ խորհրդարանականների այցը Ազգային ժողով, Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորեց Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, նշելով, որ սա համայն հայության տոնն է` Հայաստանում,... ավելին →
Ռոմիկ Հարությունյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած զգալի ներդրումների և օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում դրական ձեռքբերումների համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: ավելին →
Վարչապետը պարզաբանումներ է պահանջում
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Պարոն Գաբրիելյան, Ձեզ հանձնարարական էր տրված գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ։ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան - Պարոն վարչապետ, որպես գնումների ոլորտը կարգավորող նախարար, կարող եմ ներկայացնել, որ բազմաթիվ խնդիրներն ու բացթողումները մեծամասամբ պայմանավորված են ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, որտեղ ևս խնդիրներ կան, և մենք ամեն ինչ կանենք դրանք արագ լուծելու համար, այլ այստեղ... ավելին →
Կանոնակարգվում է գնումների ոլորտը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունն իր 2011 թ. փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք նպատակաուղղված են ոլորտի արդյունավետության բարձրացմանը, գործընթացների թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Հիմք ընդունելով այդ որոշումը, գործադիրը հաստատել է «Պետություն-մասնավոր գործընկերության» (ՊՄԳ)... ավելին →
Հարգելի՛ տիկնա՛յք և պարոնա՛յք, Գեներալնե՛ր, սպանե՛ր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ և հայրենիքի բարձր պարգևներին, պատվավոր կոչումներին արժանանալու առթիվ: Այս պարգևները ձեր ազնիվ աշխատանքի և անձնվեր ծառայության արձանագրումն են, ինչպես նաև մեր ժողովրդի երախտիքի արտահայտությունը: Մեր ձգտումն է, որ Հայաստանում յուրաքանչյուրն իր տեղում աշխատի այնպես, ինչպես դուք եք աշխատում։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ պարագայում մեր... ավելին →