Լուրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 21-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ստեղծագործական նվաճումների համար ՀՀ նախագահի հրամանագրով Պատվո շքանշանով է պարգևատրվել կոմպոզիտոր Կոնստանտին Աղապարոնի ՕՐԲԵԼՅԱՆԸ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ թավջութակահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Մեդեա Վարդանի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, դիրիժոր Լորիս Հայկազի... ավելին →
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 20-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց եւ նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ օրենսդրական փոփոխությունների... ավելին →
Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպեց արտերկրում ուսանած երիտասարդ մասնագետների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին հանդիպեց «Այրեքս» միջազգային կազմակերպության ծրագրերով արտերկրում ուսանած հայաստանցի երիտասարդ մասնագետների հետ: Ազատ ու անկաշկանդ մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներկային ու ապագային, քաղաքական համակարգին, տնտեսության զարգացմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, պետականաշինության գործում երիտասարդ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու անհրաժեշտությանը, տարածաշրջանային անվտանգության... ավելին →
Տիգրան Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ինդոնեզիայի դեսպանի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Նինինգ Ռոչադիաթին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջև հարաբերությունները որոշակի զարգացում են ապրել և այդ ուղղությամբ արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մենք կարևորում ենք Ինդոնեզիայի հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացումը ու այդ ուղղությամբ պատրաստ ենք ներդնել լրացուցիչ ջանքեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նինինգ... ավելին →
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում դիտել է «Փոխգործակցություն-2012» Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունները: Զորավարժությունների մեկնարկից առաջ Հանրապետության նախագահին ներկայացրել են ցուցադրված ռազմական տեխնիկան, զորավարժության մասնակիցների առջև դրված խնդիրներն ու... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին, ով Հանրապետության նախագահի հետ այսօր ներկա է գտնվել «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին: ՀՀ նախագահը և ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ու առկա մարտահրավերներին, միջազգային իրավիճակին, ինչպես նաև... ավելին →