Լուրեր
ՀՄՄ գլխավոր քարտուղար. ՏՏ բնագավառում աճի տեմպերով Հայաստանը տարածաշրջանում առաջինն է
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: Վարչապետը նշել է, որ պարոն Թուրեի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Իր հերթին ՀՄՄ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ մեր երկրում հեռահաղորդակցության բնագավառում առկա են դրական փոփոխություններ, որոնցից իրենք բավարարված են: «Ուրախ ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տեսանելի են... ավելին →
Մայրաքաղաքում շարունակվում են հայտարարությունների ցուցատախտակների տեղադրման աշխատանքները
Մայրաքաղաքում մաքրություն ապահովելու, ինչպես նաև պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների ու հայտարարությունների տարածման անընդունելի ձևերից խուսափելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բանուկ հատվածներում շարունակվում են հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծելով, որ նման ցուցատախտակների տեղադրումը ծառայում է իր նպատակին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին: Քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգին և հեռանկարին վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը և այդ համատեքստում՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Դեյվիդ Լիդինգտոնի այցը... ավելին →
Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն սկսեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության առաջին արտագնա նիստը: Նիստին մասնակցում էին Համակարգող խորհրդակցության անդամները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի քարտուղարության պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ... ավելին →
ՀԱՊԿ Համակարգող խորհրդակցության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Սեպտեմբերի 18-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության անդամները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով... ավելին →
Քննարկվել են ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի հաջող ընթացքի կապակցությամբ. «Կարևոր է, որ մենք ամբողջությամբ կատարում ենք մեր բյուջետային պարտավորությունները: Բյուջեի դեֆիցիտն ավելի ցածր է, քան ծրագրել էինք, գնաճը գտնվում է ծրագրված, նույնիսկ մի քիչ ցածր գնաճային ցուցանիշի ներքո, տնտեսական աճն ավելի շատ... ավելին →