Լուրեր

<<Հայաստանի Փոքրիկ Երգիչները>> հյուրընկալվել են Երևանի քաղաքապետին 13.09.2012

<<Հայաստանի Փոքրիկ Երգիչները>> հյուրընկալվել են Երևանի քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի <<Հայաստանի Փոքրիկ Երգիչներ>> երգչախմբի սաներին ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին:Երգչախումբը վերջերս է վերադարձել Ճապոնիայի 18 քաղաքներում կայացած 40-օրյա համերգային շրջագայությունից, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայ գրատպության 500-ամյակին, ինչպես նաև հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին 13.09.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Ղազարյանին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար և, բարձր գնահատելով վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթունում կատարված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, հույս է հայտնել, որ քաղաքապետի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման գծով... ավելին →

 Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը13.09.2012

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց նախօրեին քննարկված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծում ներառված նոր հոդվածները: Օրինագծի համահեղինակ, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորների առաջարկները` կապված որոշակի խնդիրների հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել քվեարկությունից հետո խմբակցությունների մասնակցությամբ կազմակերպել քննարկում... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վայմարի քաղաքապետ Շտեֆան Վոլֆի հետ 12.09.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վայմարի քաղաքապետ Շտեֆան Վոլֆի հետ

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանիայի Վայմար քաղաքի քաղաքապետ Շտեֆան Վոլֆի հանդիպման ժամանակ:Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերով լուրջ քայլեր են ձեռնարկվում ոլորտային տարբեր ուղղություններով. <<Մեր ծրագրային առաջնահերթությունների շարքում այսօր... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Օրանժ Արմենիա>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերին 12.09.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Օրանժ Արմենիա>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Օրանժ Արմենիա>> ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ: Ողջունելով և շնորհավորելով նոր պաշտոնավարման հետ կապված` քաղաքապետն ընդգծել է քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում կատարելագործմանն ուղղված բարեփոխումների և նոր ծրագրերի իրականացման կարևորությունն ու համոզմունք հայտնել, որ ընկերության հետ ներկա համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի` նպաստելով Երևանի... ավելին →

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը12.09.2012

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի նիստում քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել նախորդ օրն ընդհատված ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը: Հաշվետվության վերաբերյալ ելույթներում պատգամավորները ներկայացրին իրենց դիտարկումները եւ գնահատականները: Նշվեց, որ մեծ է Վերահսկիչ... ավելին →