Լուրեր

Վարչապետն ընդունել է Ֆիլիպ Լըֆորին11.09.2012

Վարչապետն ընդունել է Ֆիլիպ Լըֆորին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում առկա ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լըֆորին: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին և տարածաշրջանային հարցերի: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԼՂ խնդիրը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու գործում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները կարող են ապացուցել, որ Հայաստանը գործում է այդ ուղով, ինչը մենք չենք տեսնում... ավելին →

Երևանի քաղաքապետն այցելել է հեծանվահրապարակ11.09.2012

Երևանի քաղաքապետն այցելել է հեծանվահրապարակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի հեծանվահրապարակ, ծանոթացել մարզակառույցի պայմաններին ու գործունեությանը: Հեծանվահրապարակի տնօրենը քաղաքապետին է ներկայացրել վարժական մարզման համար նախատեսված համապատասխան մարզագույքով կահավորված սենյակներն ու վազքուղին:Կարևորելով մարզադպրոցի դերը մայրաքաղաքի սպորտային կյանքի աշխուժացման հարցում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել արդյունավետ կազմակերպել ուսումնամարզական գործընթացն ու կառույցի կառավարման հարցում լինել առավել... ավելին →

Սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքում կկայանա համաքաղաքային շաբաթօրյակ10.09.2012

Սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքում կկայանա համաքաղաքային շաբաթօրյակ

Շնորհավորելով Հայաստանի Շախմատի հավաքականին համաշխարհային օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել` շախմատիստներին դիմավորելու և մշակութային համապատասխան ծրագիր կազմակերպելու ուղղությամբ: Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից, ինչպես նաև Նորքի,... ավելին →

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների օգոստոս ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները 10.09.2012

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների օգոստոս ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների օգոստոս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նուբարաշեն վարչական շրջանում:Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին`... ավելին →

Աշխատանքը սկսեց ԱԺ աշնանային նստաշրջանը10.09.2012

Աշխատանքը սկսեց ԱԺ աշնանային նստաշրջանը

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության հիմնով ազդարարվեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի բացումը: Աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ շնորհավորեց հայ շախմատիստներին` երրորդ անգամ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին տեղեկացրեց, որ Ազգային ժողովում Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Դալլաքյանը: Աժ նախագահը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը... ավելին →

Սերժ Սարգսյանը դիմավորել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին10.09.2012

Սերժ Սարգսյանը դիմավորել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դափնեպսակներով է դիմավորել Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին: Հանրապետության նախագահը շնորհավորել է երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձած մեր օլիմպիականներին՝ փառահեղ հաղթանակի կապակցությամբ: Երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում ի պատիվ օլիմպիական բարձունքը նվաճած Հայաստանի շախմատի... ավելին →