Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում այցելել է Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:ՀՀ պատվիրակության անդամները, ԼՂՀ քաղաքական և զինվորական բարձրագույն ղեկավարության հետ միասին, առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քայլերթով ուղևորվել են դեպի ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ... ավելին →
Հանձնարարվել է մանրակրկիտ ուսումնասիրել սոցիալական ծառայություններ ներկայացված բոլոր դիմումները
<<Սոցիալական ծառայություններ դիմող մեր բնակիչների կողմից ներկայացված որևէ դիմում անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները>>,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` ոլորտի պատասխանատուներին հանձնարարելով այս հարցում լինել խիստ հետևողական: Սոցիալական ծառայություններում լիարժեք ու կանոնակարգված աշխատանք ապահովելու նպատակով քաղաքապետը հորդորել է մանրակրկիտ ուսումնասիրել... ավելին →
Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցեցին «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով դասընթացին
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) Սևանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացչության և Էդուարդո Ֆրայ հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով երկօրյա դասընթացներ: Ծրագրին մասնակցեցին ՀՀԿ ԵԿ-ի ավելի քան 20 անդամներ։ Դասընթացների շրջանակներում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, մասնակիցները հնարավորություն ունենացան լսելու օտարազգի մասնագետների դասախոսություններ ներկուսակցական ժողովրդավարության,... ավելին →
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Ստեփանակերտում մասնակցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբիկ Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Էլինար Վարդանյանը,... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Հունգարիա չի կայանա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը անորոշ ժամկետով հետաձգում է այս տարվա սեպտեմբերի վերջին Հունգարիայի խորհրդարանի նախագահի հրավերով այդ երկիր նախատեսված պաշտոնական այցը` նկատի ունենալով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան էքստրադիցիայի (արտահանձնման) ենթարկելու փաստը: ավելին →
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Սիրելի' մանկավարժներ, ուսանողներ եւ աշակերտներ, Ջերմորեն շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Մեր արժեքային համակարգում գիտելիքն ու կրթությունը մշտապես եղել են այն հիմնասյուները, որոնց շնորհիվ կարողացել ենք ապրել ու արարել, հաղթել ու հաղթահարել, ստեղծել ու ստեղծագործել: Այսօր առավել պարտավորված ենք արժանապատիվ վերաբերմունք ունենալ գիտելիքի ու կրթության նկատմամբ, որովհետեւ արագ փոփոխվող աշխարհը պարտադրում է ավելի պահանջկոտ եւ ուշադիր... ավելին →