Լուրեր

 ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով01.09.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Նույն օրը ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Շնորհավորելով... ավելին →

Երիտասարդ ՀՀԿ-ականները կմասնակցեն «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով դասընթացների 01.09.2012

Երիտասարդ ՀՀԿ-ականները կմասնակցեն «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով դասընթացների

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) Սևանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացչության և Էդուարդո Ֆրայ հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով երկօրյա դասընթացներ: Ծրագիրը նախատեսված է ՀՀԿ ԵԿ-ի ավելի քան 20 անդամների համար։ Դասընթացների շրջանակներում կքննարկվեն բազմաթիվ հարցեր, մասնակիցները հնարավորություն կունենան լսելու օտարազգի մասնագետների դասախոսություններ ներկուսակցական... ավելին →

Կենտրոնի փոքրիկների առաջին բաց դասին ներկա է եղել քաղաքապետ Տարոն Մարգարյանը 01.09.2012

Կենտրոնի փոքրիկների առաջին բաց դասին ներկա է եղել քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մանկական երկաթուղու զբոսայգում Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ կազմակերպված <<Առաջին դաս>> խորագրով տոնական միջոցառմանը:Կազմակերպիչները հոգացել էին, որ վարչական շրջանի բոլոր առաջին դասարանցիների համար ուսումնական առաջին օրվա երեկոն անցնի յուրօրինակ միջավայրում:Նկարչության փոքրիկ սիրահարներին տրամադրվել էին մոլբերտներ, որոնց վրա նրանցից յուրաքանչյուրը պատկերում էր իր ներաշխարհը:Բազմաթիվ խաղացող ու պարող երեխաների մեջ աչքի... ավելին →

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում31.08.2012

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Օգոստոսի 31-ին Արա Բաբլոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի` հանձնաժողովը քննարկեց եւ եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած եւ նախորդ գումարման ԱԺ-ում առաջին եւ երկրորդ ընթարցմամբ ընդունված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»... ավելին →

Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կմեկնի ԼՂՀ  31.08.2012

Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կմեկնի ԼՂՀ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ կմեկնի Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբեն Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Արտակ... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ31.08.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան... ավելին →