Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման ժամանակ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել մայրաքաղաքի զարգացման ծրագրերի նկատմամբ Ջոն Հեֆերնի դրսևորած ուշադրությունը, հատկանշելով գործնական քայլերի ձեռնարկումն ու անձնական մասնակցության ակտիվ կեցվածքը: <<Մենք մշտապես ողջունում ենք բոլոր այն... ավելին →
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Ալոիս Կրաուտը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը (նստավայրը՝ Վիեննա): Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կրաուտին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ այդ հաջողությունները դեսպանի պաշտոնավարման ավարտին արդեն տեսանելի կլինեն հայ-ավստրիական հարաբերություններում զգալի առաջընթացի արձանագրմամբ: Հանդիպմանը... ավելին →
Վարչապետն ընդունել է «Օրանժ-ֆրանս տելեկոմ» ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Օրանժ-ֆրանս տելեկոմ» ընկերության փոխնախագահ Բընուա Շինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է. «2009 թվականին մենք հնարավորություն ընձեռեցինք «Օրանժ»-ին մուտք գործել հայկական շուկա: Այսօր կարող ենք արձանագրել, որ կառավարության այդ որոշումն իրեն լիովին արդարացրել է, որովհետև ունեցանք նոր ընկերություն, որը տեղեկատվական հաղորդակցության դաշտում ավելացրեց մրցակցությունը,... ավելին →
Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում
Երևանի քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում:Շրջայցի շրջանակում քաղաքապետը Դավթաշենի բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված ժամանակակից խաղահրապարակներով, զրուցարաններով և նստարաններով կահավորված ու գիշերային լուսավորությամբ ապահովված մի շարք բակեր:Բակերի... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրյուս Ապուոկասի հետ: Նշելով, որ հայ-լիտվական հարաբերություններում վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը որակական նոր մակարդակի է բարձրացել, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենում մեծ է դեսպան Գեդրյուս Ապուոկասի ներդրումը:... ավելին →
Այս տարի մայրաքաղաքի բոլոր դպրոցներն ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարել է մինչև նոյեմբերի 15-ը ավարտել քաղաքապետարանի ենթակայության 17 և ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը: <<2011 թվականին մենք... ավելին →