Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել օգոստոսի 13-ին մեկնարկած «Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության ղեկավարը հետևել է «Բազե-2012»-ի եզրափակիչ միջոցառումներին, հետաքրքրվել մասնակիցների առօրյայով, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Ծաղկաձորում «Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի ներքո հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից ու... ավելին →
Վարչապետն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին և դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանին (ԱՄՆ): ՍԴՀԿ ԿՎ ղեկավարության հետ զրույցում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և այնտեղի հայ համայնքի անվտանգության ապահովման հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերին: ՍԴՀԿ ԿՎ անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել սիրիահայ համայնքին ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի առնչությամբ, ինչպես նաև... ավելին →
Պետությունը կշարունակի աջակցել գյուղացուն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասից ձեռք բերել և Հայաստան ներկրել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացու։ Նշելով, որ նման սերմացու Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առաջին անգամ, վարչապետ Տիգրան... ավելին →
Վերաբացվել է հիմնանորոգված <<Զեյթուն>> մշակութային կենտրոնը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի <<Զեյթուն>> մշակութային կենտրոնի հանդիսավոր վերաբացմանը: Ալեքսանդր Թամանյանի նախագծով դեռ 50-ական թվականներին կառուցված մշակութային այս օջախը ավելի քան 18 տարի պարապուրդի էր մատնված:Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում` մշակույթի տունն ամբողջությամբ հիմնանորոգվել է և նոր ուսումնական տարում ամբողջովին նորոգված ու անհրաժեշտ բոլոր հարմարություններով... ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանին: Վերջինս կառավարության ղեկավարին է ներկայացրել շվեյցարացի խորհրդարանականներից և այլ բնագավառներ ներկայացնող գործիչներից բաղկացած պատվիրակության սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը նախատեսված այցի ծրագիրը: Տիգրան Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել երկկողմ կապերի հետագա զարգացումը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Այնուհետև, զրուցակիցները քննարկել են... ավելին →
Բացվել է Վահագն Դավթյանի հուշատախտակը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և Երևանի ավագանու որոշմամբ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 80 հասցեում բացվել է հայ մեծանուն բանաստեղծ, ակադեմիկոս, Արաբկիրի հիմնադիրներից մեկի` Վահագն Դավթյանի հուշատախտակը:1932 թվականին հայրենադարձվելով` բանաստեղծը Երևանում ապրել է Արաբկիր թաղամասում, իսկ 1952-1996 թվականներին Վահագն Դավթյանն ապրել ու ստեղծագործել է հենց այն տանը, որի պատին էլ տեղադրվել է այդ մասին իրազեկող հուշատախտակը: Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Լևոն... ավելին →