Լուրեր
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար: «Ակնհայտ է, որ Ձեր գործունեւթյունը լուրջ ազդեցություն է ունեցել հայ-լիտվական կապերը նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաև ամրապնդելու գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կողմերը բարձր են գնահատել տարբեր բնագավառներում,... ավելին →
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահի առաջին տեղակալին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Ռահիմի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած բնական աղետի պատճառով ավելի քան 300 մարդկանց մահվան կապակցությամբ: Խնդրում եմ Ձեզ սփոփանքի և... ավելին →
Հանձնարարվել է հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած ժամանակահատվածում համապատասխան բաժիններ քաղաքացիների կողմից ուղղված 11055 դիմումներից դիմում-բողոքներն են եղել 21-ը, որից 8-ը` կրկնակի: Տարոն Մարգարյանը սոցիալական ապահովության վարչության պետին... ավելին →
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների հուլիս ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հուլիս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրվել են Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում:Աղբանահության, մասնավորապես սանմաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև... ավելին →
Վարչապետը հանդիպել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող սիրիահայ երեխաներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար` Սիրիայից ժամանած հայ երեխաների հետ հանդիպելու նպատակով: Նշենք, որ 2012 թ. օգոստոսի 9-ին Երևան է տեղափոխվել սիրիահայ երեխաների առաջին` 120 հոգանոց խումբը, որն ամառային հանգիստն անցկացնելու է Հայաստանում։ Դամասկոսի և Հալեպի հայ երեխաների Հայաստան տեղափոխման և հանգստի կազմակերպման ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը` մասնավոր հատվածի աջակցությամբ: Ճամբարում հանգստացող սիրիահայ երեխաները Տիգրան Սարգսյանին... ավելին →
Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե-2012» տասներորդ հոբելյանական երիտասարդական հավաքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բազե-2012» 10-րդ հոբելյանական երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին մասնակցում են 18-30 տարեկան շուրջ 400 երիտասարդներ` Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ջավախքից և սփյուռքից։ ՀՀ կառավարության անունից ողջունելով «Բազե-2012» հավաքի մասնակիցներին և շնորհավորելով «Բազե»-ի 10-ամյակի առթիվ` վարչապետը նշել է. «Այս տասը... ավելին →