Լուրեր
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Խորը ցավով տեղեկացա Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ հանդիսացավ: Անկեղծ վշտակցություն եմ հայտնում զոհվածների... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժինը հայաստանյան ճամբարներում հանգստացող շուրջ 130 սիրիահայ մանուկների և պատանիների համար կազմակերպել է <<Երևան Սիթի Տուր>> երկժամանոց զբոսաշրջային ծրագիր:Ծրագրի մեկնարկը տրվել է Հանրապետության հրապարակից և անցնելով սահմանված երթուղով, սիրիահայ մանուկներին և պատանիներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին և,ընդհանրապես,... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Անհերքելի է ձեր անմիջական ակտիվ մասնակցությունն ու արժանի ներդրումը երկրի և մեր սիրելի մայրաքաղաք Երևանի զարգացման ու առաջընթացի բոլոր բնագավառներում։ Բոլոր ժամանակներում հիմնականում երիտասարդությունն է եղել հասարակության զարգացման շարժիչ ուժը և այսօր էլ, արագ փոփոխությունների ու զարգացումների մեր ժամանակաշրջանում, անչափ կարևոր է հենց ձեր՝ երիտասարդներիդ դերը, քանի որ դուք եք այն ուժը,... ավելին →
Վարչապետը Բյուրականում հանդիպել է սկաուտական բանակումի մասնակիցներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 10-ին Բյուրականում հանդիպել է հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված սկաուտական միջազգային բանակումի մասնակիցներին: Կառավարության ղեկավարը ծանոթացել է սկաուտների առօրյային, գործունեությանը և առաջիկա ծրագրերին: «Մեր հանդիպման խորհուրդը կայանում է նրանում, որ մենք ձեզ հետ նշում ենք հայկական սկաուտական շարժման 100-ամյակը, մի շարժում, որն էական նշանակություն ունի երիտասարդության դաստիարակման գործում: Հայկական... ավելին →
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ԱՐՁԱԿԱԳԻՐ ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել արձակագիր Ռոլանդ Շառոյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և հետագա բեղմնավոր գործունեություն: ավելին →
Քաղաքապետը հանձնարարել է բարեկարգել Սմբատ Զորավարի` Մախլուտոյի շենքը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային կարճատև շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում:Շրջայցի շրջանակում քաղաքապետը կանգ է առել Սմբատ Զորավարի (Մախլուտո) անվան փողոցում և ծանոթացել այն շենքի արտաքին և ներքին պայմաններին, որտեղ 1950-1956 թթ. բնակվել է մեծ հայդուկապետը։Տարոն Մարգարյանը զրույցել է շենքի բնակիչների հետ, տեղեկացել առկա խնդիրներին և տեղում հանձնարարել է համապատասխան օղակների ղեկավարներին հնարավորին կարճ ժամկետում բարեկարգել շենքի արտաքին տեսքը, ինչպես նաև... ավելին →