Լուրեր

Ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունները30.07.2012

Ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունները

 Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ սփյուռքի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ մշակույթի, ՀՀ բնապահպանության, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ... ավելին →

Նախագահը հանդիպում է ունեցել Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների հետ30.07.2012

Նախագահը հանդիպում է ունեցել Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում հուլիսի 30-ի երեկոյան հանդիպում է ունեցել Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների հետ: Նախագահը հաջողություն է մաղթել մեր մարզիկներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրը: Սերժ Սարգսյանը նշել է, որ մարզիկներն առաջին հերթին իրենք են իրենց առջև այդ խնդիրը դրել՝ լավ հասկանալով, որ օլիմպիադայում հաջողության հասնելը որքան էլ դժվար, բայց հնարավոր է: Ամենակարևորը, Նախագահի... ավելին →

Նախագահը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ՄԹ գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը30.07.2012

Նախագահը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ՄԹ գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը

Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ի երեկոյան մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը: Մեր հայրենակիցների հետ հանդիպմանը Նախագահը կարևորել է սփյուռքահայության ջանքերի համադրումը և ազգային համախմբվածությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայության ապագայի: «Որքան ուժեղ, զարգացած, ժամանակակից լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան յուրաքանչյուր սփյուռքահայ... ավելին →

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՏԵԼ Է ԼՈՆԴՈՆՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ29.07.2012

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՏԵԼ Է ԼՈՆԴՈՆՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 29-ին դիտել է Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները: Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Հանրապետության նախագահն այսօր հյուրընկալվել է նաև խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայ մարզիկների պատվին Հայ առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված Հայկական բացօթյա փառատոնին: ավելին →

Վարչապետն այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ընկերություն28.07.2012

Վարչապետն այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ընկերություն

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ՝ ծանոթանալու աղի արտադրության բարելավման և նորացման նպատակով ընկերության կողմից կատարվող ներդրումային ծրագրերին։ Վարչապետին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մի խումբ պատգամավորներ և գործարարներ: «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը «Էքստրա» տեսակի... ավելին →

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ28.07.2012

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ

 Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելությանը: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սիրելի՛ հայրենակիցներ, Անչափ ուրախ եմ նման ջերմ մթնոլորտում ողջունելու Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Կարծում եմ՝ չափազանց... ավելին →