Լուրեր
Արտահերթ ընտրություններ Թալինում
Սույն թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ղեկավար Սարգիս Սահակյանը հանդիպում են ունեցել ՀՀԿ Թալինի շրջանային կազմակերպության ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սույն թվականի օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների հետ կապված հարցեր: Տրվել են... ավելին →
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի ասուլիսը խորհրդարանում
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հուլիսի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց Ուկրաինա կատարած այցից: Պարոն Բաբուխանյանը տեղեկացրեց, որ այցի ընթացքում ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների խորհրդի պատվիրակության կազմում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, Ղրիմում մասնակցել «Սուրբ խաչ» հայկական ազգագրական փառատոնին: Յալթայում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորը հետաքրքրվել է, թե 2013... ավելին →
Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոնդոնի 2012թ.Օլիմպիական խաղերի բացմանը
Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 27-ին մասնակցել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրված ընդունելությանը: Նույն օրը երեկոյան Սերժ Սարգսյանն այլ պետությունների ղեկավարների և բարձրաստիճան հյուրերի հետ ներկա է գտնվել Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: ավելին →
Ներդրվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը և ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիրը, սահմանել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհուրդ, իսկ փորձնական ծրագիրը կիրականացվի Արարատի մարզում։ Փոփոխություն և... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի չգործող շատրվանների վերագործարկման ծրագրի շրջանակում, <<ՎՏԲ-Հայաստան>> բանկի աջակցությամբ վերագործարկվել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվանը: Ամբողջությամբ փոխվել են եզրաքարերն ու խողովակաշարերը: Երեկոյան ժամերին շատրվանը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հաճելիորեն զարմացնելու է գեղարվեստական լուսավորության հետաքրքիր լուծումներով:Մաքուր և խնամված հանգստի... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը օլիմպիական խաղերի հայաստանցի մասնակիցներին
Սիրելի՛ մարզիկներ և մարզիչներ, Հայաստանը հերթական անգամ իր պատվիրակությամբ ներկայանում է համաշխարհային գլխավոր մարզահանդեսին` ամառային օլիմպիական խաղերին: Համոզված եմ, որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսևորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը: Անշուշտ, գիտակցում եք, որ ձեր մրցելույթներին ուշադրությամբ հետևելու են Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցները: Հավատում եմ, որ... ավելին →