Լուրեր
Սերժ Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանին: Հանրապետության նախագահը և Սեմ Սիմոնյանը զրուցել են մեր երկրում «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի գործունեության, իրականացրած ծրագրերի, այդ թվում՝ Երևանում շուրջ մեկ տարի հաջողությամբ գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի և հիմնադրամի հետագա ծրագրերի մասին: Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահին... ավելին →
Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի փոխքաղաքապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով տիկնոջ հետ Երևանում գտնվող Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած իր պաշտոնական այցը հավուր պատշաճի կազմակերպելու և ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ... ավելին →
Տեղի է ունեցել Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստը
Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստին ներկա են եղել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Օրակարգի հարցերի թվում քննարկվել է նաև նորվեգացի մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում, համանուն թանգարանին կից հոգևոր կառույցի` ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի կողմից արված էսքիզային առաջարկը: Հիշեցնենք, որ կառույցն իրականացվում է տարածքի բնակիչների խնդրանքով՝ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա... ավելին →
Հանդիպում Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային: Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա բարեկամական և բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայնման... ավելին →
Առողջապահության նախարարը հանձնարարել է ներկայացնել Մեծամորի հիվանդանոցի զարգացման ծրագիր
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հուլիսի 25-ին: Մեծամորի հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով նախարարը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ այցելել է Մեծամորի պոլիկլինիկայի նախկին, այժմ չգործող տարածք, այնուհետեւ Մեծամորի հիվանդանոցի մասնաշենք, որտեղ տեղակայված է ներկայիս պոլիկլինիկական ծառայությունը: Նախարարը շրջել է հիվանդանոցի մասնաշենքերում եւ ազատ տարածքում, ծանոթացել ինֆեկցիոն, մանկական,... ավելին →
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ «ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է «Լույս»-ի 2012-2013 ուսումնական տարվա կրթաթոշակառու ուսանողներին` աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և Հիմնադրամի կրթաթոշակներին արժանանալու կապակցությամբ, հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և կյանքում՝ ընդգծելով, որ մեր երկրի... ավելին →