Լուրեր
Կայացել է ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը, որոնց շրջանակում... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Բարձրաստիճան հյուրը եղավ նաեւ Հայոց... ավելին →
Հովիկ Աբրահամյանի եւ Սերգեյ Նարիշկինի ճեպազրույցը Ազգային ժողովում
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հուլիսի 24-ին Ազգային ժողովում հանդես եկան համատեղ ճեպազրույցով: Ամփոփելով այցի արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում են տնտեսության, գիտության, կրթության, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխգործակցությանը, առանձնահատուկ կարեւորվել է միջխորհրդարանական... ավելին →
Պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 24-ին ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Կարճատեւ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Ռուսական կողմից մասնակցում էին Պետադումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, վերջինիս տեղակալ Տատյանա Մոսկալկովան, Կանոնակարգի եւ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ Իլդար... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: «Նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հայ-ռուսական համագործակցության կարևորագույն հարցերն ու սկզբունքները, մեր համատեղ ապագայի տեսլականը և հարցերի այն շրջանակը, որոնք կուրվագծեն երկկողմ հետագա գործունեության օրակարգը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Հայ-ռուսական ռազմավարական... ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեվի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և ձևավորված ռազմավարական գործընկերությունը ամուր հիմք են բոլոր ոլորտներում և տարբեր մակարդակներում, այդ թվում՝ իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը զարգացնելու և խորացնելու համար: ՌԴ ներքին գործերի նախարարը և... ավելին →