Լուրեր

Նախագահը հրամանագրեր է ստորագրել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում թիմային փայլուն հաղթանակի համար Հայաստանի շախմատի հավաքականին ՀՀ պետական բարձր պարգեվներ շնորհելու մասին10.09.2012

Նախագահը հրամանագրեր է ստորագրել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում թիմային փայլուն հաղթանակի համար Հայաստանի շախմատի հավաքականին ՀՀ պետական բարձր պարգեվներ շնորհելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում հայրենիքի պատիվը բարձր պահելու և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներին ՀՀ պետական բարձր պարգևներ շնորհելու մասին: Մասնավորապես, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ, միջազգային... ավելին →

Սերժ Սարգսյանը հրավիրել է ընդունելություն՝ ի պատիվ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում եռակի չեմպիոն դարձած Հայաստանի շախմատի հավաքականի անդամների10.09.2012

Սերժ Սարգսյանը հրավիրել է ընդունելություն՝ ի պատիվ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում եռակի չեմպիոն դարձած Հայաստանի շախմատի հավաքականի անդամների

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում եռակի չեմպիոն դարձած Հայաստանի հավաքականի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ   Սիրելի՛ հայրենակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին, մարզիչներին և մեր ողջ ժողովրդին: Ստամբուլում Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթելով՝ երրորդ անգամ մեր հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն: Նման հաջողություն շախմատային օլիմպիադաների պատմության... ավելին →

Քաղաքապետը Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին դիմավորել է Ազատության հրապարակում10.09.2012

Քաղաքապետը Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին դիմավորել է Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի Ազատության հրապարակում դիմավորել է Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին:Շնորհավորելով տղաներին փայլուն հաղթանակի համար` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հայ ազգին հերթական անգամ մեծ ուրախություն պարգևելու համար և մաղթել նորանոր հաղթանակներ ու նվաճումներ միջազգային մրցաշարերում:Այնուհետ հազարավոր երևանցիների ծափողջույնների և հիացական... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի բացման արարողությանը08.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի բացման արարողությանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ներկա են գտնվել ԼՂՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգված Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի բացման արարողությանը, շրջել նորկառույց դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Շուշի քաղաքում Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են նաև Օրիորդաց վարժարան, ծանոթացել այնտեղ... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը07.09.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ նվիրված ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության, ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած ԼՂՀ Զինված ուժերի... ավելին →

Վարչապետը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները, ԵՄ-ի հետ համագործակցության ընթացքը և տարածարջանային այլ հարցեր07.09.2012

Վարչապետը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները, ԵՄ-ի հետ համագործակցության ընթացքը և տարածարջանային այլ հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներին, Եվրամիության հետ համագործակցությանը և տարածաշրջանային այլ խնդիրների: Ողջունելով դեսպաններին ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Սարգսյանը նշել է. «Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են մի շարք խնդիրների լուծմանը, որոնց թվում բիզնես միջավայրի բարելավմանը: Տեսնում... ավելին →