Լուրեր

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունեց ՌԴ Պետդումայի պատվիրակությանը 17.07.2012

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունեց ՌԴ Պետդումայի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությանը, որը հուլիսի 18-ին Երեւանից մեկնելու է ԼՂՀ` դիտորդական առաքելությամբ մասնակցելու այստեղ կայանալիք նախագահական ընտրություններին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ փոխնախագահը նշեց, որ ուրախալի փաստ է ռուսաստանցի գործընկերների այցը Հայաստան եւ նրանց սպասվելիք մասնակցությունը ԼՂՀ ղեկավարի ընտրություններին: Նա համոզմունք հայտնեց, որ պատվիրակության անդամները, լինելով... ավելին →

Ջերմուկում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել կանանց «Գրան պրի» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը16.07.2012

Ջերմուկում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել կանանց «Գրան պրի» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը

 ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը կանանց «Գրան պրի» շախմատի միջազգային հեղինակավոր մրցաշարի բացումից առաջ այցելել է քաղաքում կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ և «Արմենիա» առողջարանի նոր մասնաշենքի տարածք, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Երեկոյան Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ջերմուկում անցկացվող կանանց «Գրան պրի»... ավելին →

Նախագահը Ծաղկաձորում դիտել է «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները14.07.2012

Նախագահը Ծաղկաձորում դիտել է «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2012» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Եզրափակիչ փուլին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Իններորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի ևս անցկացվել է երեք տարիքային խմբերով՝... ավելին →

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն13.07.2012

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

 Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: *** Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, ... ավելին →

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ12.07.2012

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպման ժամանակ կողմերն արձանագրեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ հումանիտար ոլորտներում վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու միջպետական հարաբերությունները տարբեր բնագավառներում էլ ավելի զարգացնելու` երկու երկրների... ավելին →

Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը 12.07.2012

Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով նիստի օրակարգը նշեց, որ առաջին հարցով նախատեսված են ՀՊՏՀ Գյումրիի եւ Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների ընտրությունները: Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում առաջարկվեց Սամսոն Դավոյանի թեկնածությունը, իսկ... ավելին →