Լուրեր
Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ պետականության հռչակման և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձի կապակցությամբ: *** Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. ... ավելին →
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը` Ազգային ժողովում
Տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը հուլիսի 4-ին Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, այնուհետեւ նիստերի դահլիճում ԱԺ պատգամավորների առջեւ ելույթներ ունեցան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը: Ստորեւ ներկայացնում ենք Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը. «Եվրոպական խորհրդի մեծարգո նախագահ պարոն Վան Ռոմպոյ, ... ավելին →
Սոցիալական փաթեթի ծրագիրը կատարելագործվելու է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել սոցիալական փաթեթի խնդրից։ Մենք 2012 թվականից պիլոտային ծրագիր ենք իրականացնում, և շուրջ 120 հազար պետական ծառայողներ հնարավորություն են ստացել օգտվել սոցիալական փաթեթից։ Հիմնական մասը գնում է առողջապահական խնդիրների ապահովագրմանը, և այստեղ մենք տեսնում ենք, որ բավական մեծ հետաքրքրություն կա քաղծառայողների... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին: Բանակցությունների արդյունքները Հայաստանի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի համար՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո Ուրախ եմ պարոն վան Ռոմպոյին առաջին անգամ Երևանում ողջունելու առիթով: Եվրոպական միությունից նման բարձր... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Եվրոպական խորհրդի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 4-ին ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրին ` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը տարածաշրջան եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու ինչպես Հայաստանի եւ տարածաշրջանի, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում Հայաստանի մոտեցումներին եւ գրանցված առաջընթացին: Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ Եվրամիության... ավելին →
Բարեկարգվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա նաև իր որոշակի կենտրոնատեղին, որը կդառնա ինչպես հանգստի կազմակերպման, այնպես էլ տոնական միջոցառումների անցկացման վայր: Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի առաջարկով, դիտարկվեց հենց այդպիսին, ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի ամբողջությամբ բարեկարգվեց ու կանաչապատվեց:Բարեկարգված տարածքի... ավելին →