Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ուկրաինա02.07.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ուկրաինա

Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Նկատի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը և Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր: Հուլիսի 1-ին Սերժ Սարգսյանը... ավելին →

Նախագահը կարգադրություն է ստորագրել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին02.07.2012

Նախագահը կարգադրություն է ստորագրել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և դատական իշխանության ապահովումը: Ծրագիրը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսին են մասնավորապես քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատությունը,... ավելին →

Սփյուռքի նախարարը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ02.07.2012

Սփյուռքի նախարարը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային: Հրանուշ Հակոբյանը դեսպանին ներկայացրել է նախարարության ծրագրերը, մասնավորապես` կարեւորելով արգենտինահայ համայնքի մասնակցությունն «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին եւ «Արի տուն» ծրագրին: Դեսպանը նշել է, որ արգենտինահայ համայնքը լիովին ինտեգրված է Արգենտինայի քաղաքական, տնտեսական եւ հասարակական... ավելին →

Գագիկ Բեգլարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին02.07.2012

Գագիկ Բեգլարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին։ Դեսպանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ Ֆրանսիայի կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում, վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապնդման և զարգացման համար։ Նախարար Բեգլարյանը շեշտել է, որ այսօր տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում Ֆրանսիայի պետական հաստատությունները, մասնավոր բիզնեսը, ինչպես նաև առաջավոր... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել է ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը 02.07.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել է ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետն ու 24.1-րդ հոդվածի 1-ին կետը, հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: Ըստ կարգադրության` հանձնաժողովն ունի հետեւյալ կազմը` Դավիթ Հարությունյան (էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցություն),... ավելին →

Շնորհավորական ուղերձ30.06.2012

Շնորհավորական ուղերձ

ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ Կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Խորին համոզմունքով ցանկանում ենք նշել, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման ուղիով: Դուք կարող եք հպարտության զգացումով նայել Ձեր անցած ճանապարհին, քանի որ այդ ամբողջ ընթացքում անձնվիրաբար ծառայել եք հարազատ ժողովրդին եւ... ավելին →