Լուրեր

Վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ27.06.2012

Վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները: Մտքեր են փոխանակվել վերջերս Ազգային Ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացման և նրա առաջնայնությունների, մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ: Զրուցակիցները լայն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրոպական միություն... ավելին →

Դավիթ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ27.06.2012

Դավիթ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Ինչպես Ստրասբուրգից հայտնեց Դավիթ Հարությունյանը, Մինյոնն առանձին հանդիպում է ունեցել նաև վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ, մինչդեռ եռակողմ ձևաչափով հանդիպում տեղի չի ունեցել: «Քննարկվել են մի շարք հարցեր, թե ընդհանուր առմամբ ինչպես ենք առաջ շարժվելու»,- նշեց Հարությունյանը: Նրա փոխանցմամբ`... ավելին →

ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին27.06.2012

ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ լրատվական վարչությունից, ողջունելով հյուրերին` առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին Հայաստանի... ավելին →

Գերմանիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հրայր Թովմասյանի հետ 27.06.2012

Գերմանիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հրայր Թովմասյանի հետ

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ջերմ և բարեկամական մթնոլորտում կողմերը զրուցել են այս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև հետագայում իրականացվելիք ծրագրերի մասին: Նախարար Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել ինչպես... ավելին →

Սերժ Սարգսյանը կոչ է անում լիովին օգտագործել ՍԾՏՀ ներուժը հանուն տարածաշրջանի հետագա բարգավաճման27.06.2012

Սերժ Սարգսյանը կոչ է անում լիովին օգտագործել ՍԾՏՀ ներուժը հանուն տարածաշրջանի հետագա բարգավաճման

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյակին նվիրված գագաթնաժողովին: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյա հոբելյանի առթիվ: Անցած տարիների ընթացքում կազմակերպությանը հաջողվեց դիմակայել ժամանակի փորձությանն ու հաղթահարել համաշխարհային և տարածաշրջանային բազմաթիվ մարտահրավերներ` կայանալով որպես տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցությունը... ավելին →

UNICEF-ի ներկայացուցիչը գոհ է Սյունիքում կատարված համատեղ աշխատանքների արդյունքից 27.06.2012

UNICEF-ի ներկայացուցիչը գոհ է Սյունիքում կատարված համատեղ աշխատանքների արդյունքից

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հունիսի 27-ին ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսին: Ինչպես տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը քննարկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ երեխաների պաշտպանության եւ սոցիալական ծառայությունների զարգացման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Արենսը ներկայացրել է իրենց ուսումնասիրությունների արդյունքները` հատուկ կրթական... ավելին →