Լուրեր
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ: Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ավստրիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են երկու երկրների նախագահների բանակցությունները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով: Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, իսկ մինչ այդ երկու երկրների նախագահների... ավելին →
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Երևանի ավագանու հունիսի 26-ին գումարված հերթական նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է ԿԸՀ որոշման համաձայն ավագանու ՀՀԿ և ՀԱԿ խմբակցությունների նոր անդամներին, ինչպես նաև տեղեկացրել է, որ ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Դերենիկ Դումանյանը։Այնուհետև Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել <<Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների... ավելին →
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները հանդիպեցին ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը
Հունիսի 26-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը եւ Մնացական Մնացականյանը հանդիպեցին ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը, որը ղեկավարում էր այդ քաղաքի Միավորման կոմիտեի նախագահ Ժան-Պիեռ Սանդոզը: Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը, որը, նրա բնորոշմամբ, համապետական ակտիվ հարաբերություններից վերածվել է երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության: ՀՀԿ խմբակցության ղեկավարը... ավելին →
Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման շուրջ երեք տարիների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար և մաղթել հաջողություններ: ավելին →
Հարգանքի տուրք՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղեկպսակ դրել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած եղեռնի անմեղ զոհերի հուշարձանին:Ավստրիայի նախագահն ու պատվիրակության անդամները նաև ծաղիկներ են դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, այնուհետ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի... ավելին →
Երևանի քաղաքապետի մասնակցությամբ կայացել է եռաչափ նկարի շնորհանդեսը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի և <<Ամերիբանկ>>-ի համագործակցության արդյունքում հունիսի 1-20-ն անցկացված <<Երազանքների պատ>> ծրագրի շրջանակում իրականացված եռաչափ նկարի շնորհանդեսին: Հաշվի առնելով Երևանում եռաչափ պատկերներով ձևավորում ունենալու մասին <<Երազանքների պատերին>> տեղ գտած բազմաթիվ խնդրանքները` կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի հրապարակի սալահատակը ձևավորվել է... ավելին →